ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին։
Ֆուտբոլային շաբաթվա գլխավոր ռուբը՝ hունիսին Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»: Պայմանագիրը կնքվել է 3 տարի ժամկետով: Ժոզեն կզբաղեցնի իր հայրենակից Պաուլո Ֆոնսեկայի տեղը, ում հեռանալու մասին հայտարարվեց Մոուրինյոյի մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ:
«Լրիվ թանկացել ա, տենց բան չկա, որ թանկացած չլինի՝ սկսած կաթնամթերքից, որ խանութը, սուպերմարկետը, կրպակը մտնես՝ նույնն է, էդ խեղճ կրպակներն արդեն երևի վերանան, որովհետև շատ թանկ է, ամեն ինչն է թանկ: Կար ժամանակ՝ 1000 դրամով ապրում էինք, բայց հիմա բացառվում է, 2-3000 դրամ գոնե պետք է լինի, երկու հոգի ենք՝ ես ու կինս, մի կերպ յոլա ենք գնում: Կոմունալները գցում ենք երեխեքի վրա, չենք կարող, էլի, 30-35 հազար դրամ թոշակ ենք ստանում: Պարոն Նիկոլն ասեց՝ 50.000 դրամից ցածր պիտի թոշակ չստանանք, «նաղդի» չենք ստանում հլը»,- ասաց մի տղամարդ:
Պարզվել է նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցված ընկերության հաշվից 21 միլիոն 892 հազար դրամ է փոխանցվել ընկերության արտադրության գծով տնօրենին, որը այն օգտագործել է անձնական նպատակներով, իսկ ընկերության 20 աշխատակիցներ 2018-2021 թվականների ընթացքում, բացի ձևակերպված աշխատավարձից, ստացել են նաև ամսական վարձավճարներ, որոնք հաշվապահական ձևակերպում չեն ստացել:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհրաժեշտ է համարել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների ազատ արձակումն ու պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորության իրականացումը:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով:
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձրեց 3 հայ գերու, որոնց Հայաստան վերադառնալու մասին ՀՀ կառավարությունում տեղյակ չէին, փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ուշ երեկոյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էին՝ լուրի վերաբերյալ տեղեկություն չունեն։
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ 2021-ի առաջին եռամսյակում 2020-ի նկատմամբ անկումը շարունակվում է։
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ մեկ օրում վիրավորում է ստացել 91 հոգի` 72 քաղաքացիական անձ և 19 ոստիկան: Այս մասին հայտնել է քաղաքի Ներքին գործերի նախարար Լուիս Էրնեստո Գոմեսը:
Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Այս մասին կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 6-ի նիստի օրակարգում:
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:
«Լիոնի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Բարսելոնայի» խաղացող:
Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Հետաքրքրասերներն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող են տեսնել նաև մեծ կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողոս Նիկողոսյանն է:
Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր և Սենատի 13 անդամ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամ Իսպանիայի կառավարությանը խնդրել են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Դամբո՜ւլ:
Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով ՀՀ «Պետական պարտքի մասին օրենքով» նախատեսված առավելագույն 60 տոկոս շեմը:
Երեք Նախագահներից ով է ստորագրել մի փաստաթուղթ որի արդյունքում, օրինակ, բառացի մեջբերելով՝ Քելբաջարի շրջանը և Լաչինի շրջանը ՀԱՆՁՆՎԵԼ Է ադրբեջանին։ Ես հրապարակում եմ կոնկրետ ՓԱՍՏ, որ Արցախի նշածս շրջանները, արյունով պահած հողերը ստորագրությամբ հանձնել է հենց ու միայն Նիկոլ Փաշինյանը։ Փաստը իրավական տերմին է, կից ներկայացնում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առկա փաստը»։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով չգալը համարում է իրենց հիմնական բացթողումը: Իսկ թե ի՞նչ հարց է մնացել անպատասխան, Քոչարյանը նշել է. «Ի՞նչ է խոսել Մոսկվայում… Պետք է կարողանանք շարունակաբար գտնել այն հարցի պատասխանը, թե 2016թ. պատերազմի և 44-օրյա պատերազմի միջև կապ կա՞, թե՞ չկա»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Հայտնի են դարձել «Ռոմայի» և նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև պայմանագրի մանրամասները:
Նրանից ամեն ինչ սպասելի է այդ գժական գնալու պահին։ Օրերս, գժականության դրսեւորում էր, որդու կողքի զոհված զինվորի մասին հայտարարությունը։ Այդ պահին բազում մարդիկ, զինվորականներ, ովքեր գիտեին ճշմարտությունը կրկնեցին սյունեցիների ողջույնը։ Նա գժականությունը առաջիկա շաբաթներին ավելի բարձր նիշերի է հասցնելու։ Բայց ամեն դեպքում ի վերջո, արդունքում ժողովուրդն ասելու է նրան, ինչպես այսօր հայտարարում էր խորհրդարանում՝ դավաճանը, կապիտուլյանտը, հողատուն Նիկոլն է եւ պատասխան է տալու»։
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում շարունակվում է մարդկանց անհիմն աշխատանքից ազատելու և նրանց փոխարեն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հովանավորվողների ընդունելու գործընթացը․ նրանց հիմնական գործառույթը պետք է դառնա ընտրություններին Նիկոլ Փաշինյանի համար ձայներ հավաքելը։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են «Ման» մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված էր փայտանյութով։
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մայիսի 4-ին և 5-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:
Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման և դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսևորում էր։ Կարծում եմ, Հայաստանում չի մնացել մեկը, ով այլ կերպ է գնահատում ԺՊ-ի նմանատիպ ելույթները:
«Հետաքրքիր է, որ Ֆինանսների նախարարությունն է առարկել նախագծին՝ ասելով, որ սա կարող է սահմանափակել բուհերի ինքնավարությունը։ Ո՞վ կմտածեր, որ Ֆինանսների նախարարությունը պետք է մտահոգվի բուհերի ինքնավարության մասին։ Արդարադատության նախարարությունն ինչ-որ դիտարկումներ է արել, մինչդեռ տրամաբանական կլիներ, որ հենց Արդարադատության նախարարությունը խոսեր սահմանադրականության և ինքնավարության հարցերի մասին» ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ուլուկբեկ Մարիպովին նշանակել է նախարարների կաբինետի ղեկավար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության հայտարարությանը: