Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի:
Մայիսի 8-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Աֆղանստանի մի քանի նահանգներում շաբաթվա սկզբից չդադարող հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն 78 մարդ:
Կինոռեժիսոր, սցենարիստ Մարինե Զաքարյանի հետ զրուցելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել, իսկ թեմաները միշտ եղել են արվեստի շուրջ, երբեմն մտքեր ենք փոխանակել ուտեստների և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ: Օրեր առաջ հանդիպեցինք «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցելու համար:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախագահությամբ կայացել է ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը, որին մասնակցել է ֆեդերացիայի 107 ներկայացուցիչ։
Ուկրաինայի զինված ուժերը կրկին զրահատեխնիկա և սպառազինություն են տեղակայում Կիևի վերահսկողության տակ անցած Դոնբասի բնակավայրերում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին:
Մայիսի 9-ին ժամը 12։00-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կազմակերպում է այց՝ Եռաբլուր հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրման ժամանակ իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակներին։
«Մենք պետք է հզորանանք, համախմբվենք, երբեք հույսներս չկորցնենք՝ համախմբվենք ու Շուշին հետ վերցնենք»,- ըստ «Փաստինֆոյի»՝ այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Ադրբեջանի Զագաթալայում տեղակայված զորամասում ինքնասպան է եղել Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Իբրահիմ Դուլիևը:
Յուրաքանչյուր օր աշխարհում զեղծարարությունների զոհ է դառնում ինտերնետ-գնորդների երկու տոկոսը: Ցուցանիշը փոքր է միայն առաջին հայացքից: 2020 թ տվյալով, աշխարհում ինտերնետ գնումներ իրականացրածների թիվը հասել է մոտ 1,92 մլրդ-ի (օրական՝ մոտ 5,27 մլն մարդ):
Մի-8 մասնավոր ուղղաթիռը կորել է Կամչատկայում:
Շուշին հանձնելուց հետո թուրքի պատվերով քայլածներն անգամ չէին հերքում այս փաստը։ Հետո աստիճանաբար փորձեցին այդ հանձնումը դնել ողջ հայ ժողովրդի վրա։ Զարգացնելով տկար մտքերը կիսաձայն ակնարկում էին, թե քաղաք էր կար ու հիմա չկա։
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշեր քաղաքի ատոմակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել:
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար, Տոմսկի պատվավոր քաղաքացի Եգոր Լիգաչովը մահացել է կյանքի 101-րդ տարում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 1945թ. մայիսի 8-ն անվանել է ազատագրման օր՝ կոչ անելով հարգել նացիոնալ-սոցիալիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը:
McDonald’s արագ սննդի ցանցի աշխատակիցները մտադիր են մայիսի 19-ին գործադուլ հայտարարել Միացյալ Նահանգների 15 քաղաքներում՝ պահանջելով բարձրացնել մեկ ժամվա համար վճարի նվազագույն շեմը մինչև 15 ԱՄՆ դոլարի:
Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արցախի Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին:
Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է հայ կնոջ դանակահարության դեպքի իսկությունը:
Արցախի ճանաչումը՝ որպես միջազգային ճնշման գործիք Ալիևին շատ բան կարող է պարտադրել:
Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել Հայաստանի և հայ ժողովրդի գլխին։ Այդ օրերին նրանք իշխանություն պահելու մասին չէին մտածում, այլ՝ ապրելու։
Ղրղզստանը Տաջիկստանին մեղադրել է Դուշանբեում պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ թողնելով կարճ գրառում․ «Կհանդիպենք վաղը»։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից մայիսի 8-ի առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Արևելյան Երուսաղեմում իրադրության հետ կապված, որտեղ շարունակվում են բախումները պաղեստինցիների ու իսրայելցի ուժայինների միջև:
Մարգարյան փողոցում (Աջափնյակ) մայիսի 7-ի երեկոյան ծայրահեղ անընդունելի և դատապարտելի դեպք է տեղի ունեցել. որոշ մարդիկ, կոպտորեն խախտելով օրինականության և մարդկային պարկեշտության մասին պատկերացումները, չորս կենսունակ խոշոր ծառեր են հատել համայնքային տարածքում։
Հայաստանում մայիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 411 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 092-ի:
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Չինաստանի կենտրոնական Հունան նահանգում հորդառատ անձրևների և հեղեղումների վտանգի պատճառով ավելի քան 70 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում: Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը: