Ամեն ինչ ժամանակի հարց է․ Սասուն Միքայելյանը՝ Շուշին ազատագրելու մասին

«Մենք պետք է հզորանանք, համախմբվենք, երբեք հույսներս չկորցնենք՝ համախմբվենք ու Շուշին հետ վերցնենք»,- ըստ «Փաստինֆոյի»՝ այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Հարցին՝ իրատեսական համարո՞ւմ է Շուշին հետ բերելը, Միքայելյանը հիշեց Շուշիի ազատագրումը։

«Մի ժամանակ էլ շատերը չէին պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է ։

Դա գալիս է մեր երկրի, մեր ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Ամեն ինչից անկախ մենք պետք է այսօր թիկունք լինենք մեր բանակին, հատկապես երկրապահները, մեր բանակը վերականգնվի, իսկ մնացածը հետագայի խնդիր է, որ ոչ մեկ չպիտի հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել»։

Պատերազմի ընթացքում Շուշին կարող էինք չտալ ու ինքնակամ հանձնեցինք՝ ո՞րն է իրականությունը.
Հարցին, թե պատերազմից հետո շատ շահարկումներ եղան Շուշիի կորստի հետ կապված՝ միտումնավոր հանձնվեց, կամ Շուշին հնարավոր էր թշնամուն չանցներ Սասուն Միքայելյանն ասաց, որ այս պատերազմը ուրիշ բնույթ ուներ եւ հստակ դիրքորոշում այս հարցին պետք է տան իրավապահ մարմինները։

«Իրականությունը… մի քիչ ուրիշ բնույթ ուներ այս պատերամզը։ Չես կարող կողմնորոշվես և հստակ դիրքորոշում պետք է տան իրավապահ մարմինները՝ կարողանան հասկանան ի՞նչ է կատարվել և լուսաբանեն, որպեսի ժողովուրդն իմանա՝ ինչ է կատարվել։ Ես հիմի ոչ ուզում եմ

էդ բանի մեջ մտնեմ, ոչ էլ կարամ էդ պատասխանը տամ՝ ժամանակի խնդիր է»։

Ընդդիմադիր ուժերի այն մեղադրանքներին, թե այս իշխանությունն է հողերը տվել, թրքասեր են, հողատու են և նման այլ որակումներին

ԵԿՄ նախագահն արձագանքեց՝ չի ուզում քաղաքական խաղերի մեջ մտնել։

«Իրավիճակ է ստացվել՝ նման բաներ պետք է ասեն, մեր դժբախտությունը նրանում է, որ պետք է համախմբվենք, կողմնորոշվենք՝ ովա հող, տվել՝ ով չէ։ Չի կարելի։ Ազգը բաժանվել է տարբեր մասերի՝ կեսը կեսին դավաճան է ասում։ Որոշ մարդիկ էլ ասում են փախան սաղ, նման բան չկա։ Ես եղել եմ, ամեն ինչ տեսել եմ, բայց իրավունք չունեմ խոսելու, որովհետև քննություն է գնում։ Խորհուրդ կտամ մեր իրավապահներին իրականությունը պարզվի ու ներկայացվի ժողովրդին՝ եթե դա չարվի, մենք ոչ կարանք համախմբվենք, արդարությունը պիտի հաղթի»։

Միքայելյանն անդրադարձավ նաև Կոմանդոսին՝ Արկադի Տեր Թադևոսյանին այսօր ազգային հերոսի կոչմանն արժանացնելուն։
«Ինչու այսօր շնորհվեց՝ չեմ կարող ասել։Կամ նարխորդ իշխանությունների խնդիրն է, կամ ընդհանրապես իշխանությունների խնդիրն էր»։

Տեսանյութեր

Լրահոս