«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն Ազատության հրապարակում հայտարարեց՝ չի կարողանում շնորհավորել Եռատոնը, որովհետև այն գողացել են:
Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը ևս մասնակցում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։
«Մեր երկիրը ճգնաժամի մեջ է, դուք լավ գիտեք դրա մեղավորին և պատասխանատուին: Ժողովրդին աղետի հասցրած կապիտուլյանտ սրիկան փորձելու է առաջիկա ընտրություններով խաբելով ժողովրդին՝ վերարտադրվել: Եկեք՝ մենք բոլորս միասին այս հրապարակում պայմանավորվենք, որ դա թույլ չենք տալու: Նիկոլի իշխանության վերարտադրումը կործանում է Հայաստանի համար»,- Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Քոչարյա’ն, հերոս» վանկարումներ և ծափահարություններ՝ Ազատության հրապարակում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների միջև այսօր ստորագրվեց հուշագիր՝ առաջիկա արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքով մասնակցելու վերաբերյալ։
«Հայաստան» դաշինքը խոստանում է խորհրդարանական մեծամասնության միջոցով ձևավորել այնպիսի գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից՝ կծառայի ազգային պետական շահերին, կիրականացնի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն, կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվածային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար:
«Ամենաանհուսալի պեսիմիստն անգամ չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահն իր ելույթում հնչեցրեց հարցեր ու տվեց դրանց պատասխանները: Ո՞րն է հենց այս կազմով ու ձևաչափով «Հայաստան» դաշինքը ձևավորելու նպատակը՝ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությամբ՝ այսօր երկիրը կանգնած է ծանր մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ։ Երկիրն ունի կառավարման ու տնտեսական ճգնաժամ։
«Մենք հակառակորդի հետ չենք կռվում, մենք մեր ժողովրդին պետք է համոզենք՝ ինչի ենք ընդունակ, ինչ ենք անելու, ինչ կարելի է սպասել մեզանից, և ունեմ համոզմունք, որ ստացվելու է մեզ մոտ»,- «Հայրենիք» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Երկրորդ նախագահի համար դիսկոմֆորտ չէ՞ Փաշինյանի նման հակառակորդ ունենալը:
«Կա ընտրություն և կա նպատակ այդ ընտրությանը կրելու». Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի երթը. ՈՒՂԻՂ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Ուղերձում մասնավորապես ասվում է։
Ստորագրվեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հուշագիրը
«Հայաստան» դաշինքը հանձնառու է Հայաստանն ազատել թշնամու շահերը սպասարկող խմբակից. որոնք են դաշինքի առաջնահերթությունները
«Մենք ապրում ենք հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակներում․ Արցախյան վերջին պատերազմը չափազանց ծանր հետևանքներ է ունեցել հայկական երկու պետությունների՝ առաջին հերթին՝ Արցախի, բայց հավասարապես՝ նաև Հայաստանի համար։ Այս աղետը բերած իշխանությունը պատերազմի հասցրած վնասներին համարժեք սպառնալիք է այսօր։ Ավելին՝ այս իշանություններն այսօր վերարտադրվելու հայտ են ներկայացնում, այսինքն՝ մենք ապրում ենք ոչ միայն արդեն տեղի ունեցած, այլ նոր աղետների նորաշեմին»,- Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան»-ի քաղաքական համագործակցության մեկնարկի միջոցառման ժամանակ նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Այսօր մեր ժողովրդի հաղթանակի օրն է, Շուշիի ազատագրման օրը, սակայն, այդքան թանկ գնով ձեռք բերված հաղթանակը խլված է մեզանից: Հազարավոր նվիրյալների կյանքի գնով ազատագրված հայրենիքը կրկին հայտնվել է գերության մեջ: Խոցված է մեր արժանապատվությունը, մեզ փորձում են կոտրել ու ոչնչացնել: Այսօր հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերից մեկն է»,- այսօր «Հայաստան» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունից առաջ՝ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Ինչո՞ւ ես և ինչո՞ւ պետք է մահ բերող այս իշխանությունը հեռանա». Ռոբերտ Քոչարյան
Հայրենական մեծ պատերազմի և 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ, մայիսի 9-ին հազարավոր արցախցիներ այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել նահատակված հայ զինվորների հիշատակին
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Դեպի արարողություն: 16:00 Ազատության Հրապարակ (Օպերա)»
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը «Երևան» հյուրանոցում՝ ՈՒՂԻՂ
Ազատության հրապարակը՝ այս պահին. ՈւՂԻՂ
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հուշագիր է ստորագրում․ ՈՒՂԻՂ
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան շրջանը, ինչպե՞ս շարունակել ստեղծագործելը: Այս ու այլ հարցերի վերաբերյալ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի հետ:
1964 թվականին անցել է կոմերիտական աշխատանքի «Անի»-ի արտադրական միավորումում որպես դպրոցական բաժնի վարիչ, այնուհետ աշխատել է Արթիկի կոմերիտական շրջկոմի 2-րդ քարտուղար Կենտկոմի կողմից գործուղվել է Մոսկվա՝ կոմ բարձրագույն դպրոցում սովորելու, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ կենտրոնական կոմիտեում Սեփական դիմումի համաձայն հետ է եկել Լենինականև անցել դասախոսական աշխատանքի, միաժամանակ սովերել և ավարտել է Կիևի Շևչենկոյի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան՝ փիլիսոփայության գծով:
Մայիսի 9-ի երեկոյան ժամերին, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Սև ծովի կողմից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը բարձր լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Հանրապետության տարածքում` […]
Կրկնել եմ ու պատրաստ եմ ի մահ կրկնել՝ Երևանի կոլորտը ստեղծել են ու կշարունակեն ստեղծել մարդիկ:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կապիրկինը «Հաղթանակ» զբոսայգում ճեպազրույցում լրագրողների խնրդանքով անդրադարձավ նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թեմային։