Բաժիններ՝

«Այսօր կնոջս հետ գնացել եմ Ֆրանսիական համալսարան։ Գիտեք ինչո՞ւ…». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր կնոջս հետ գնացել եմ Ֆրանսիական համալսարան։ Գիտե՞ք ինչու։ Մեր որդու ատեստատն ենք վերցրել, այլ փաստաթղթեր։ Վերցրել ենք որպես հիշատակ։ Աբգարս Ֆրանսիական էր ընդունվել ոչ նրա համար, որ մի տարի հետո ծնողները գնային եւ հիշատակի համար փաստաթղթեր վերցնեին։ Աբգարս ընդունվել էր, որ սովորի։ Մոլագար նիկոլը սպանեց Աբգարիս, գողացավ նրա երազանքները։

Մոլագար նիկոլը մեր երկիր պատերազմ, պարտություն, մահ, ողբերգություն ու աղետ բերեց։ Հիմա քանի՞ մարդ այսքանից հետո իր ձեռքով կքվեարկի մարդասպան նիկոլի օգտին։ Տարածեք այս հարցը։ Իսկ ես ասեմ՝ նիկոլին քվեարկածն ինձ համար թշնամի է, իմ պետության թշնամին կամ հոգեկան շեղում ունեցող մեկը։ Սթափվեք։

Ազգովի ծանր պատժի կարժանանանք, եթե սրան քվեարկողների թիվն անցնի հինգ տոկոսից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930