Աջափնյակի փոխթաղապետ Արտակ Հակոբյանը օգոստոսի 2-ին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ իրեն ծեծի են ենթարկել եւ պատճառել մարմնական վնասվածքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։
168.am-ի՝ ԱԱԾ-ի աղբյուրների փոխանցմամբ, համակարգում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը շուտով պաշտոնի փոփոխություն կունենա։
Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի կամակատար, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ, իսկ նրա հանցախմբի ներկայացուցիչներին տարբեր պաշտոններում նշանակելուն զուգահեռ, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից ազատել է գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանին։
Օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անվամբ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,– գրել է Ֆրանսիայի նախագահը։
«Թալիբան» խմբավորումն ստանձնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ Ֆրանսիան և Հունաստանը խոստացել էին օդանավեր ուղարկել Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, բայց հետո վերանայել են իրենց որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարած հաղթանակից հետո մեր իշխանությունները կարծես գտնվում են ճնշման և պարտադրանքի ներքո և որդեգրել են հետնահանջի քաղաքականությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման մասին Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարությանը:
Երբ Ադրբեջանը 2001 թ. անօդաչուների արտադրություն էր հիմնում, դուք ի՞նչ եք արել. Հակոբ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանին
Բա մի գեներալի բռնեիք, դատեիք մինչև հիմա. բա բռնեիք. Արթուր Խաչատրյան։
Դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել: Այս մասին Մարտակերտի շրջանում հանդիպման ժամանակ շեշտել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ Երևանի քառասուն աստիճան շոգի պայմաններում հոդված գրելը, ընդ որում՝ հայերի համար բավական զգայուն թեմայի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն,- Ա.Գ.) մասին, դյուրին գործ չէ։ Իմ այս ներքին պոռթկման բացատրությունը կարող է եռակի լինել, դիցուք. կամ այս թեման գերհրատապ է, կամ հեղինակը արևահարվել է, կամ առկա են առաջին երկու հանգամանքները։ Շտապեմ հավաստիացնել ընթերցողներին, որ սույն պարագայում առկա է միայն առաջին հանգամանքը։ Թեման, որի մասին ստորև ներկայացնելու եմ իմ տեսլականը, կենսականորեն ակտուալ է ոչ միայն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև տասնմեկ միլիոնանոց հայ աշխարհի համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հարություն Գևորգյանն ազատվել է Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Երկիրն այս վիճակին հասցրած իշխանությունն իրավունք չունի օգտվել պետական ամառանոցներից. դրանք պետք է հատկացվի զինվորներին. Իշխան Սաղաթելյան։
Ի տարբերություն այս դահլիճում նստածների՝ տարբեր տեղեկանքներով չեմ ազատվել բանակից. Իշխան Սաղաթելյան։
Սևանի ափին ունեմ հյուրանոցային համալիր. այն պատկանում է իմ ընտանիքին. Իշխան Սաղաթելյան։
Այս իշխանությունը պետք է հեռանա. նրանց հետ ապագա չկա. Իշխան Սաղաթելյան։
Երկու օր առաջ՝ օգոստոսի 2-ին, Վերաքննիչ քրեական դատարանում կես ժամվա տարբերությամբ մեկնարկեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի և Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ՝ նրանց պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունները:
Օգոստոսի 4-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի արեւմուտքի Դոմաժլիցե քաղաքի շրջանի Միլավչե գյուղի մոտ: Վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Հայաստանն այժմ ապրում է ևս մի հերթական բարդ ժամանակաշրջան: Պատերազմի վնասները զգալի են և մեծ ազդեցություն են ունեցել: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտության դեպքերը դեռևս շարունակվում են, ինչի արդյունքում գույքեր են վնասվում, և զինվորականների շրջանում շարունակվում են վիրավորվելու և մահվան դեպքերը: Առջևում դեռ կան զգալի ռիսկեր: Ուստի կարևոր է գնահատել Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական ռիսկերը՝ սկսած առաջին հերթին հիմնական հիմնախնդիրներից, վերջացրած այն մարտահրավերներով և որոշակի հնարավորություններով, որոնք կարող են ի հայտ գալ:
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բնածին ծանր արատով բուժում ստացող երեխա է վիրահատվել։
Մի քանի օր առաջ ինձ փոխանցեցին, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան այլևս չի ցանկանում «համագործակցել»։ Այսինքն՝ հրաժարվում են նոր աշխատանքային պայմանագիր կնքել ինձ հետ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊԿԱ-ում դասախոսել եմ 2003թ-ից։
Մարտի 1-ի մասին խոսելիս հիշեք զանգվածային անկարգության համար ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանին. Արամ Վարդևանյան:
Մի ամբողջ հայրենիք հանձնվեց թշնամուն, Սյունիքի դիրքերը նվիրվեցին Ադրբեջանին, ասում եք՝ դուխի գողացան. Գեղամ Նազարյան:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։
Իշխան Սաղաթելյանն ինքնավնասումով բանակից չի թռել. Գեղամ Մանուկյանը՝ Հայկ Սարգսյանին։
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 4-ի առավոտյան սկսել են ոստիկանության կենտրոնակայանի գրոհն Աֆղանստանի հարավ – արեւմուտքի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոն Լաշքարգահ քաղաքում: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը: