Արմեն Աբազյանը` Անվտանգության խորհրդի քարտուղա՞ր

168.am-ի՝ ԱԱԾ-ի աղբյուրների փոխանցմամբ, համակարգում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը շուտով պաշտոնի փոփոխություն կունենա։

Մեր տեղեկությունների համաձայն` նա, հավանաբար, կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, որը թափուր է Արմեն Գրիգորյանի` ԱԳՆ տեղափոխվելուց հետո։

Աբազյանին, ըստ ԱԱԾ մեր աղբյուրների, կփոխարինի նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ վերջինս նախկին դատավոր էր, և ամիսներ առաջ է նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում։

Անդրանիկ Սիմոնյանն էր այն միակ անձը, ով ցուցմունք տվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, ինչը առիթ հանդիսացավ նրա դեմ սկսված հետագա քրեաիրավական գործընթացների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031