Բաժիններ՝

«Թալիբան»-ն ստանձնել է Աֆղանստանի ՊՆ ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը

«Թալիբան» խմբավորումն ստանձնել էԱֆղանստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տան վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդել է Tolo News-ը:

Նախօրյակին հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք թափանցել են Աֆղանստանի ռազմական գերատեսչության ղեկավար Բիսմիլլա Խան Մոհամադիի եւ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Ազիմ Բաղլանիի Քաբուլում գտնվող տներ: Հաղորդվել է պայթյունների եւ հրետակոծության մասին:

TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացրել էոր նախարարի տան վրա հարձակումն ավարտվել է գրեթե չորս ժամ անց: Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցելէ չորս զինյալ:

Օգոստոսի 3-ին 1TV հեռուստաալիքը հայտնել էտոմոբիլի պայթեցման մասին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ նախարարի տան մոտ: Պայթյունի պահին պաշտոնյան տանը չի եղել, նրա ընտանիքին հաջողվել է տարահանել: Ավելի ուշ TOLOnews-ը տեղեկացրել է, որ Մոհամադիի տուն են ներխուժել զինված մարդիկ, անվտանգության ուժերը փոխհրաձգություն են սկսել նրանց հետ: 1TV հեռուստալիքն իր հերթին հայտնել է, որ պայթյունից հետո անհայտ անձինք նաեւ սկսել են ներխուժել խաղաղ բնակիչերի տները: Օգոստոսի 4-ի առավոտյան Sputnik ռադիոն հաղորդելէ, որ Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա հարձակվել են մահապարտ ահաբեկիչները, ինչի հետեւանքով զոհվել է ութ խաղաղ բնակիչ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս