«Դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ». Արայիկ Հարությունյան

Դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել: Այս մասին Մարտակերտի շրջանում հանդիպման ժամանակ շեշտել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, կարևորը քաջություն ունենալն է և շարունակել սկսված գործերը:

«Այս երեսուն տարիների ընթացքում մենք ունեցել ենք և հաղթանակ, որը ես կանվանեմ ժամանակավոր հաջողություն, որովհետև եթե հաղթանակը վերջնական չէ, դա չի կարող հաղթանակ լինել, ունեցել ենք անհաջողություն, դա պարտություն չէ, մենք պետք է վերագտնենք մեզ և կառուցենք մեր սերունդների ապագան»,- նշել է ԱՀ նախագահը:

Հարությունյանը նշել է, որ Արցախում ռուսական զորքի առկայությունը պիտի լինի ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական:

Հարությունյանը խոսել է նաև պատերազմի ընթացքում դավաճանությունների վերաբերյալ հայտարարությունների մասին. «Միանշանակ ուզում եմ ասել. դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ`ունենալով շատ սահմանափակ հնարավորություններ: Որևէ մեկի վրա հույս չդնեք, որ այդ մեկը գալով՝ կարող է մեր երկիրը կփրկի, փրկողները մենք ենք՝ այստեղ ապրողները»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031