Լիբանանյան ֆալաֆել
Բաղադրիչներ
1. Սիսեռ – 250 գ
2. Սոդա – 1 թ/գ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 3 պճեղ
5. Մաղադանոս – 1 փունջ
6. Համեմ – 1 փունջ
7. Աղ
8. Ալյուր
9. Բուսայուղ՝ տապակելու համար
Համեմունքներ՝
1. Չաման – 3 թ/գ
2. Չիլի – 0.5 թ/գ
3. Սև պղպեղ – 0.25 թ/գ
4. Քարրի – 1 թ/գ
5. Հիլ՝ դանակի ծայրով
Պատրաստման եղանակը
1. Սիսեռի վրա լցնել 1 լ ջուր, ավելացնել սոդան և թողնել ամբողջ գիշեր:
2. Առավոտյան ջուրը թափել:
3. Սոխը և սխտորը մաքրել, շատ մանր կտրատել:
4. Կանաչին լվանալ, չորացնել, մանր կտրատել:
5. Բլենդերով խյուսի վերածել սիսեռը, սոխը, սխտորը և կանաչիները:
6. Զանգվածին ավելացնել համեմունքները և աղը:
7. Ստացված զանգվածը լավ խառնել, եթե այն խոնավ է, ավելացնել մի փոքր ալյուր, նորից խառնել:
8. Թաց ձեռքերով ընկույզի մեծության գնդիկներ ձևավորել:
9. Սոտեյնիկի մեջ բուսայուղով տապակել բոլոր կողմերից մոտ 3-4 րոպե:
10. Պատրաստի ֆալաֆելները շարել թղթե անձեռոցիկին՝ ավելորդ յուղը հեռացնելու համար:
11. Մատուցել հումուսի կամ յոգուրտի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը