«Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ հիասթափություն». Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի երևանցիներ,

Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։

Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։

Անելու եմ առավելագույնը՝ իմ անձնական և քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտված անձնավորությանը դուրս շպրտել նաև մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից։

Հ.Գ. Քանի ուշ չէ, խելքի աշեցեք…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031