
Վրաստանում չորս մարդ է ձերբակալվել թմրահանցագործության մեղադրանքով

Վրաստանի տարբեր տարածաշրջաններում անցկացված օպերատիվ հետաքննչական եւ հետախուզական միջոցառումների ընթացքում չորս մարդ է ձերբակալվել անօրինական ճանապարհով խոշոր քանակությամբ թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Այդ մասին հաղորդվում է երկրի ՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Գերատեսչության տեղեկատվության համաձայն, մեղադրվողներից մեկին ձերբակալել են Մառնեուլի մունիցիպալիտետում (Քվեմո Քարթլիի տարածաշրջան):
Նրա անձնական խուզարկության եւ բնակության վայրի ստուգման ընթացքում որպես ապացույցներ առգրավվել են հոգեմետ նյութեր, տարբեր թմրանյութեր, այդ թվում՝ 30 փաթեթ հերոին: Ձերբակալվածն անցյալում դատապարտվել է նմանօրինակ հանցագործության համար: Եվս մեկը ձերբակալվել է Թբիլիսիի Պոնիչալա ավանում, նրա անձնական խուզարկության ընթացքում ոստիկանությունը գտել է մեկ փաթեթ հերոին: Երկու մարդու իրավապահները ձերբակալել են Վրաստանի հարավում, Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում: Զուգդիդ քաղաքում ձերբակալվածի տան խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են «սուբօքսինի» 41 հաբ եւ «սուբօքսինի» երեք փաթեթ, ինչպես նաեւ տարբեր հոգեմետ նյութեր: Զուգդիդի մունիցիպալետում երկրորդ ձերբակալվածի մոտ ոստիկանությունը հայտնաբերել է «մետադոնի» ինը փաթեթ: Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260 հոդվածով՝ «Հատկապես խոշոր չափերով թմրամիջոցների, դրանց համանմանների, նախորդողների կամ նոր հոգեակտիվ նյութերի անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում, տեղափոխում, առաքում կամ իրացում»:
Հանցագործությունը պատժվում է ութից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ անժամկետ բանտարկությամբ: Վրաստանի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, ծանր թմրանյութերը երկրում հայտնվում են Արեւելքից՝ «Պոնիչալա կանալի» (Թբիլիսիի ծայրամաս) միջոցով: Եվրոպայից Վրաստան են բերում այսպես կոչված «պալարավոր թմրանյութեր», իսկ թմրանյութերի տարածման եւ իրացման գլխավոր ուղին Ինտերնետի միջոցով վաճառքն է, հաղորդել է Sputnik-ը: