Pfizer/BioNTech- ի COVID-19 պատվաստանյութի երրորդ դեղաչափը 86% արդյունավետ է 60 տարեկանից բարձր մարդկանց համար: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է իսրայելական առողջապահական մարմինը՝ վկայակոչելով իր ուսումնասիրության նախնական արդյունքները
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում:
Զվարթնոց օդանավակայանում ամեն օր ֆուլ է՝ Նիկոլի ընտրողները Սուրմալուի մեշոկներով լքում են Հայաստանը։ Ես նրանց եւ որեւէ մեկին այլեւս չեմ մեղադրում։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ո՞ր կուսակցությունը կհաղթեր, եթե Թուրքիայում հիմա լինեին խորհրդարանական ընտրություններ։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է , որ բացահայտվել է դեսպանատան աշխատակցուհու փաստաթղթերը հափշտակելու, նրա նկատմամբ կողոպուտ կատարելու դեպքը:
Օգոստոսի 21-ին, ժամը 20:37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակա ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվեն նշված բոլոր հանգամանքները՝ ձեռք բերված ապացույցներով (օրինակ՝ լուսնկարներ), այլ մանրամասներ և համապատասխան գրություններ կհասցեագրվեն պետական մարմիններին՝ ըստ իրավասության»:
2016 AJ193 աստերոիդը, որը պատկանում է պոտենցիալ վտանգավոր դասին, օգոստոսի 21-ին մոտ 3.4 միլիոն կիլոմետր կմոտենա Երկրին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NASA-ին։
Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր` «Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ Լոնդոնի Royal Albert Hall-ում: Այս մասին նշվում է ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 21-ին, ժամը 01.30-ին, Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 69-ամյա Գևորգ Գ.-ն, որը օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել կրտսեր դստեր՝ Չիկագոյի հետ իր ժամանցից՝ ցուցադրեով, թե ինչ զվարճալի հարցեր է տալիս աղջնակը:
Հնդկաստանում մեծ տարածում գտած արտասովոր, թմբուկի տեսք ունեցող այս կարմիր-սպիտակ երանգներով բույսը, որն ունի «ռամ կանդ մուլ» անունը, տասնամյակներ շարունակ ապշեցնում է գիտնականներին։
Ճագարը մասնատել և լավ լվանալ սառը ջրով: Չորացնել: Աղ, սև աղացած պղպեղ, համեմունք ցանել: Թողնել մոտ 20-30 րոպե:
Գործարար և գյուտարար Իլոն Մասկը չի թաքցնում, որ երկար տարիներ փորձում է գուշակել Տիեզերքի գաղտնիքները: Նա կարողանում է նայել աշխարհին տարբեր կողմերից, իսկ նրա արտահայտությունները մոտիվացնում են դառնալ ավելի լավը:
Կին Երկվորյակները բավական անկախ են, գնահատում են ազատության իրավունքը, անձնական տարածությունն ու ակտիվ սոցիալական կյանքը: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն իրենց լավ չեն զգում հարաբերություններում, որոնցում վերահսկողությունը չափից շատ է, որոնցում կապում են իրենց թևերը: Երկվորյակները գերում են իրենց թեթևությամբ, անխանխատեսելիությամբ:
Մտահոգ ու ընկճված եմ․ հայացքս գետնին հառած եմ քայլում, ուզում եմ ոչինչ չնկատել։ Անհանգիստ է իմ ներսը իմ այգին փչացնող մոլախոտերի համար, այն ամբողջ աղբի համար, որ կրում եմ։ Ինձ այս պահին թվում է՝ ես միակն եմ այսչափ վնասված, այսչափ անմաքրությամբ լի։ Գրեթե հուսահատ եմ, չգիտեմ՝ ինչ հրաշք պիտի լինի, որ մաքրվեմ, որ տարիներով հետս կրած բեռները կարողանամ բաց թողել, որ նորից երեխայի պես մաքուր լինեմ, ներեմ, ամուր լինեմ։ Այս ամենի մասին եմ մտածում, երբ հանկարծ մի պահ գլուխս բարձրացնում եմ ու նկատում անմիջապես իմ առաջ կախված ցուցանակը՝ «Լվա՛ ինքդ»։
Մոտ մեկ շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը հերթական բարեկամին պաշտոնի նշանակելու պատրաստության մեջ է, և շուտով իր պաշտոնին հրաժեշտ կտա «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանը, որ նախկին պատգամավորը կարողանա իր հերթական հովանավորյալին տեղավորել բարձր պաշտոնի:
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram սոցիալական ցանցում, որպեսզի այդ հարթակի միջոցով ներկայացնի Աֆղանստանում ստեղծված իրադրության պայմաններում այնտեղ բնակվողների պատմությունները:
Աղոթքի կանգնելիս մշտապես մեր մտքերում ունենք հարցը, թե արդյոք լսո՞ւմ է մեզ Աստված: Նա ներկա չէ ֆիզիկապես, մենք չենք տեսնում, չենք լսում Նրան իրական ժամանակի ու տարածության մեջ և այդպիսով ունենում ենք հարցեր՝ կապված մեր աղոթքի լսելիության հետ:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին Ծովակալ Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 58-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը հունիսի 7-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
«Մեզ ասում են՝ «Նիկոլ», «կապիտուլյանտ» բառերը մի ասեք, որովհետև վիրավորական են, չնայած՝ իրենց բոլոր պաստառների վրա գրված է՝ «Նիկոլ»: Հետո էլ ասում են՝ մտքեր եք արտահայտում, որոնք վիրավորական բառեր չեն պարունակում, բայց կարող են որոշ պատգամավորների դուրը չգալ: Է հետո՞, մենք հո չե՞նք եկել՝ ձեզ կոմպլիմենտներ անելու համար, մենք եկել ենք ձեր դեմ պայքարելու՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որովհետև գտնում ենք, որ դուք Հայաստանը տանում եք կործանման: Դուք Հայաստանը հասցրիք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիային, դրանից հետո էլ Հայաստանը զիջում է իր դիրքերը»:
Հասմիկ Մխիթարյանը Արմավիրի իրենց վարձով տանը մնացել է 81-ամյա հոր, տան հոգսերի ու անհետ կորած մայոր եղբոր փնտրտուքների հետ մենակ։ 44-օրյա պատերազմից հետո եղբոր մասին լուր չունեն։
Օգոստոսի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանություն զանգած 41-ամյա կինը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծանոթ տղամարդը գողացել է պայուսակը և դրամպանակը, որի մեջ 62.000 դրամ կար: Քիչ անց կինը հայտնել է, որ նույն տղամարդը փորձում է մտնել իր բնակարան։
ԽՍՀՄ փլուզման տարբեր պատճառներ են նշվում։ Դրանցից մեկը սովետական բանակի մուտքն էր Աֆղանստան՝ «Ինտերնացիոնալ պարտքի կատարման» լոզունգի ներքո։ Կոմունիզմ ու մարքսիզմ Աֆղանստանում տարածել, բնականաբար, չստացվեց, և սովետական զորքը լքեց այդ երկիրը։ Զորքերի ելքը զուգահեռվում էր ԽՍՀՄ մայրամուտի գործընթացի հետ։
«Փաստորեն, մեր անվտանգային համակարգը փոշի դարձավ, չկարողացանք ապահովել մեր ազգաբնակչության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ չի ստացվել, ի՞նչ սխալների հանրագումարի արդյունքում՝ մեկ անգամ արդեն ասել եմ՝ մեղավորներին, դավաճաններին, հերոսներին պարզելու ու գտնելու համար անհրաժեշտ է տրիբունա՝ զինվորական դատ, որպեսզի հասկանանք՝ բուն մեղավորներն ովքեր են, ինչ հանգամանքների բերում էր, որ չենք կարողացել ապահովել այդ ամենը։ Պատերազմը ենթադրում է, որ լինում են հաղթողներ ու պարտվողներ, ես կարծում եմ՝ որ մենք չպետք է լինեինք պարտվողը, պետք է լինեինք հաղթողը կամ գոնե թե ստիպեինք, որպեսզի այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր չստորագրվեր»։
Արտաքին առեւտրական շրջանառությունը 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 21,7 տոկոսով եւ կազմել 7 481,6 միլիոն դոլար (առանց չկազմակերպված առեւտրի հաշվառման): Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին է ներկայացել 34-ամյա Սասուն Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների մեղադրանքով:
Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։