Բաժիններ՝

41-ամյա կինը հայտնել է, որ ծանոթ տղամարդը գողացել է պայուսակը և դրամպանակը, ապա փորձել է մտնել իր բնակարան

Օգոստոսի 20-ին, ժամը 19.05-ին, ոստիկանություն զանգած 41-ամյա կինը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծանոթ տղամարդը գողացել է պայուսակը և դրամպանակը, որի մեջ 62.000 դրամ կար: Քիչ անց կինը հայտնել է, որ նույն տղամարդը փորձում է մտնել իր բնակարան։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հափշտակվածը մասամբ հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031