Բաժիններ՝

Իլոն Մասկի այս 5 արտահայտությունները բացատրում են մարդու կյանքի գլխավոր կանոնները

Գործարար և գյուտարար Իլոն Մասկը չի թաքցնում, որ երկար տարիներ փորձում է գուշակել Տիեզերքի գաղտնիքները: Նա կարողանում է նայել աշխարհին տարբեր կողմերից, իսկ նրա արտահայտությունները մոտիվացնում են դառնալ ավելի լավը:

1. Սիրիր սկզբում քեզ, հետո ամբողջ աշխարհը:

Իլոնը համոզված է, որ աստվածաշնչյան «սիրիր մերձավորիդ այնպես, ինչպես ինք քեզ»-ը պետք է հակառակ կարդալ: Սկզբում մարդ պետք է սիրի ինքն իրեն, իսկ հետո նոր՝ ամբողջ աշխարհը: Եվ խոսքն այստեղ ընդհանրապես էգոիզմի մասին չէ: Սիրել ինքն իրեն, ընդունել և զգալ ինքն իրեն՝ որպես շրջապատող աշխարհի մի մաս. դա շատ օգտակար փորձառություն է:

2. Որպեսզի պատասխան ստանաք, պետք է ճիշտ հարց տաք:

Իլոն Մասկի ևս մեկ արտահայտություն այն մասին, թե ինչպես է պետք շփվել Տիեզերքի հետ: «Տիեզերքը պատասխանն է: Գլխավորը ճիշտ հարց տալն է: Ամեն ինչ հարցերի մեջ է»:

Նկատի ունի, որ եթե Դուք ինչ-որ բան եք ուզում, ապա նախ ճշգրիտ ձևակերպեք հարցը: Եթե Ձեր հարցը կոնկրետ չէ, ապա Տիեզերքի պատասխանն էլ այն չի լինի, ինչ Դուք սպասում եք:

3. Ընդունեք, որ անհնարինը հնարավոր է:

Մասկն ասում է, որ բոլոր մեծագույն հայտնագործությունները սկսում են նրանից, որ մարդ պատկերացնում է այն, ինչը դեռ գոյություն չունի իրական կյանքում: Դրանից հետո հրաշալի ձևով առաջ է գալիս այդ պատկերացրած բանի առաջացման հավանականությունը: Ամբողջ աշխարհը սկսում է օգնել Ձեզ իրագործելու Ձեր մտածածը:

4. Երազանքի հետևից գնալիս մի մոռացեք շրջապատող աշխարհի մասին:

Մարդը և բնությունն անբաժանելի են, սակայն մենք հաճախ մոռանում ենք այն մասին, որ պատասխանատու ենք մաքուր օդի և կենդանիների կյանքի պահպանման համար:
Մասկը կարծում է, որ մարդկությունը պետք է սովորի կատարել իր ցանկությունները՝ առանց վնաս հասցնելու շրջապատող աշխարհին:

5. Կյանքը պետք է լցված լինի իմաստով և ոգեշնչմամբ:

Յուրաքանչյուր մարդ, ըստ Մասկի, պետք է միշտ երազի լավագույն ապագայի մասին: Եվ եթե Դուք, արթնանալով առավոտյան, ուզում եք ապրել, ստեղծագործել, ծիծաղել և հաճույք ստանալ, նշանակում է, որ Ձեր կյանքը լի է լույսով և ոգեշնչմամբ: Բայց եթե Ձեզ ոչինչ չի ուրախացնում, և Դուք կյանքում իմաստ չեք տեսնում, նշանակում է՝ պետք է փնտրել այն, ինչը կհետաքրքրի Ձեզ:

Անձամբ Իլոն Մասկին ոգեշնչում է Մարս մոլորակը: Նա նույնիսկ ասել է, որ երազում է ապրել կարմիր մոլորակի վրա և այնտեղ էլ ավարտել իր օրերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս