Բաժիններ՝

Ճագարի միսը՝ թթվասերով՝ պատրաստված ջեռոցում

Բաղադրիչներ

1. Ճագարի միս – 600 գ

2. Սոխ – 1 հատ

3. Աղ, սև աղացած պղպեղ

4. Մսի համեմունք – 1 ճ/գ

5. Բուսայուղ – 3 ճ/գ

6. Թթվասեր – 4 ճ/գ

7. Սխտոր – 1 պճեղ

8. Ջուր – 50 մլ

Պատրաստման եղանակը

1. Ճագարը մասնատել և լավ լվանալ սառը ջրով: Չորացնել: Աղ, սև աղացած պղպեղ, համեմունք ցանել: Թողնել մոտ 20-30 րոպե:

2. Տապակի մեջ բուսայուղ լցնել, դնել բարձր կրակին: Լավ տաքացնել, միսը շարել տապակի մեջ:

3. Տապակել բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն դառնալը: Պետք է տապակել բարձր կրակի վրա շատ արագ, որպեսզի մսի հյութը մնա ներսում:

4. Տապակած կտորները տեղավորել հրակայուն կաղապարի մեջ:

5. Մաքրած սոխը շերտատել օղակաձև և շարել մսի վրա:

6. Առանձին թասի մեջ խառնել թթվասերը, ջուրը և ճզմած սխտորը: Խառնել, դարձնել միասեռ զանգված: Մի փոքր աղ ավելացնել:

7. Սոուսը լցնել մսի վրա: Կաղապարը ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցը:

8. Թողնել ջեռոցում մոտ 1-1.5 ժամ, ջեռոցից հանելուց 20 րոպե առաջ կաղապարը բացել, թողնել, որ միսը կարմրի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս