Pfizer երրորդ դեղաչափը 86% արդյունավետ է 60 տարեկանից բարձր մարդկանց համար. կարծիք
Pfizer/BioNTech- ի COVID-19 պատվաստանյութի երրորդ դեղաչափը 86% արդյունավետ է 60 տարեկանից բարձր մարդկանց համար: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է իսրայելական առողջապահական մարմինը՝ վկայակոչելով իր ուսումնասիրության նախնական արդյունքները
Իսրայելական HMO Maccabi- ն, որը երկրում առողջապահության ոլորտի պատասխանատու մի քանի կառույցներից մեկն է, համեմատել է 60 -ից բարձր մոտ 150 հազար մարդկանց տվյալները, ովքեր ստացել են իրենց երրորդ դեղաչափը առնվազն մեկ շաբաթ առաջ, հունվար փետրվար ամիսներին երկու դեղաչափ ստացած մոտ 600 հազար մարդկանց տվյալների հետ: Դրա մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը:
Կորոնավիրուսի ավելի քան 30 դեպք է արձանագրվել երրորդ դեղաչափ ստացածների շրջանում, մինչդեռ երկու դեղաչափ ստացածների շրջանումայդ թիվն անցնում է հազարը, ասում է իսրայելական առողջապահական կազմակերպությունը: Համեմատվող խմբերն ունեին նմանատիպ ժողովրդագրական պատկեր:
HMO Maccabi- ն որևէ տեղեկություն չի տրամադրել 37 դրական դեպքերի ծանրության աստիճանի կամ դրանց հիմքում ընկած պայմանների առկայության մասին և չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին:
Pfizer- ն ասում է, որ իր պատվաստանյութի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազում է, և որ երրորդ դեղաչափը զգալիորեն ավելի մեծ քանակությամբ չեզոքացնող հակամարմիններ է արձանագրում SARS-CoV-2 վիրուսի դեմ, ներառյալ Beta և խիստ վարակիչ Delta տարբերակների:
Իսրայելն անցյալ ամիս սկսեց ներարկել Pfizer- ի երրորդ դեղաչափը` վիրուսի տարածմանը դիմակայելու համար, որը պայմանավորված է Դելտա տարբերակի տարածմամբ: Ավելի քան 1 մլն իսրայելցիներ, ներառյալ 50 -ից բարձր մարդիկ, բուժաշխատողներ և այլոք, ստացել են երրորդ դեղաչափը:
Միացյալ Նահանգները և մի շարք եվրոպական երկրներ կսկսեն հավելյալ միջոցներ ձեռնարկել՝ տարեցներին և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց պաշտպանելու համար: Ոմանք էլ մտածում են երրորդ դեղաչափը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու մասին:
Այնուամենայնիվ, Իսրայելի առողջապահության ոլորտի պատասխանատուներն անհանգստացած են, որ դեպքերը կշարունակեն աճել ՝ հաշվիառնելով, որ 1,1 միլիոն իսրայելցիեր ՝ բնակչության մոտ 11% -ը, պատվաստված չեն: Ծանր դեպքերի թիվը նույնպես շարունակում է աճել՝ հիմնականում չպատվաստվածների շրջանում:
Չորեքշաբթի հրապարակված առողջապահության նախարարության տվյալները ցույց են տվել, որ հարյուր հազար մարդու դիմաց գրանցվել է 172 լուրջ դեպք 60 -ից բարձր չպատվաստված մարդկանց շրջանում: Այդ նույն տարիքային խմբի պատվաստված անձանց շրջանում ծանր դեպքերի թիվը կազմում է 21: