ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Պորտալի տվյալներով՝ երկրի ղեկավարությունը շփումների մեջ է Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ: Այս պահին քննարկվում են տուժած շրջանների վերականգնման համար միջոցների տրամադրման հնարավորությունները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հունգարիան մտադիր է 2022 թվականից արտադրել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարության ղեկավար Պետեր Սիյյարտոն:
ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ կարողացել է օգոստոսի 14-ից Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով դուրս տանել արդեն մոտավորապես 58,7 հազար մարդ: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
COVID-19-ի եւս 1105 դեպք է հայտնաբերվել Մոսկվայում վերջին մեկ օրվա ընթացքում. դա նվազագույն ցուցանիշն է մարտի առաջին կեսերից ի վեր: Այդ մասին վկայում են կորոնավիրուսի հետ կապված իրադրության վերահսկողության օպերատիվ շտաբի տվյալները:
Թուրքական ուժերն Աֆղանստանից մինչ այս պահը տարհանել են 1061 Թուրքիայի քաղաքացու։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը հայտարարել է, որ թույլատրում է Կենտրոնական Ասիայի պետություններում «Ալ Քաիդա»-ի եւ ԻԼԻՊ-ի (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն, «Իսլամական պետություն») եւ մյուս միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջների» առկայությունը, բայց խոսքը «Թալիբան»-ի մասին չէ։
Օգոստոսի 1-ին և 14-ին Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի մի տնից երկու անգամ փորձել էին գողություն անել։ Մի դեպքում բնակարանագողը տանտիրուհուն տեսնելով՝ փախել էր, մյուս դեպքում փախել էր, երբ առանձնատան պարիսպից բակ մտնելիս նկատել էր տանտիրոջ փեսային։
Օգոստոսի 23-ի երեկոյան տվյալներով՝ Մարոկկոյում համաճարակի սկսվելուց ի վեր վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 813 հազարը: 2020 թվականի մարտի 2-ից, երբ թագավորությունում գրանցվել է վարակման առաջին դեպքը, կորոնավիրուսի պատճառով մահացել է 11 889 մարդ, ապաքինվել է ավելի քան 730 հազար պացիենտ:
Սոխը օղակաձև կտրատել և ցողել կիտրոնի հյութի, ձիթայուղի և աղի խառնուրդով:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթաքիայի շրջանի երիտթևի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհը աչքի է ընկել սկանդալային վարքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: Նշանակում է՝ Դուք ինչ-որ բան սխալ եք անում: Նիհարելու վերաբերյալ որոշ ընդունված տեսակետներ այդքան էլ ճիշտ չեն, դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել նիհարելու մեթոդները: Իմացեք, թե Դուք ինչն եք սխալ անում՝ կարդալով այս հոդվածը:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 23-ին Ջրվեժ գյուղի տներից մեկում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Լիլիթ Կ.-ին, որը հուլիսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Օգոստոսի 2-ից Ամերիկայի Միացյալ Նհանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակված Լիլիթ Մակունցը դեռևս ուղերձով չի դիմել համայնքին, չի ունեցել հանդիպումներ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կայքէջից տեղեկանում ենք, որ այս ընթացքում տիկին դեսպանի պաշտոնավարումը նշանավորվել է միայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի հետ հանդիպմամբ:
Ռուսաստանցի էքստրասենս, բազմաթիվ հեռուստաշոուների մասնակից Դարդո Կուստոյին մահացած են հայտնաբերել Մոսկվայի Պերովսկի փողոցում գտնվող հոսթելում: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով աղբյուրին:
Ոստիկանության Կոտայքի և ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 28-ամյա Ժորա Մ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) մեղադրանքով:
Միացյալ Նահանգներն անվճար ամբողջ աշխարհի այլ երկրներ է ուղարկել կորոնավիրուսի դեմ շուրջ 110 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր, դրանցից 23 միլիոնը՝ Հարավ-արևելյան Ասիայի պետություններ: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Սինգապուրում հանդես գալով Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքների մասին զեկույցով։
«Իմ տպավորությամբ, իշխանություններն անկեղծ մտածում են, որ եթե կատարեն թշնամու բոլոր պահանջները, ապա կլինի խաղաղություն, ընդ որում՝ պահանջներ, որոնք այս պահին գոնե ֆորմալացված են: Դա վերաբերում է և՛ ճանապարհին, որին միջանցք են կոչում, և հակառակվում են, ասում են՝ չենք քննարկում նման տարբերակ, և՛ սահմանների ճշգրտմանը՝ դեմարկացիային և դելիմիտացիային:
«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց մենք չենք ուզում, որ նրա զինվորները լինեն Աֆղանստանում», – ըստ Shamshad News-ի՝ ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:
Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ factcheck.ge համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբ՝ ապատեղեկատվության, բայց իրականում՝ ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար:
Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում: