
Աֆղանստանից Թուրքիա է վերադարձել 1061 Թուրքիայի քաղաքացի

Թուրքական ուժերն Աֆղանստանից մինչ այս պահը տարհանել են 1061 Թուրքիայի քաղաքացու։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Այս պահի դրությամբ մենք Աֆղանստանից տարհանել ենք ընդհանուր առմամբ 1 404 մարդու, որոնցից 1061-ը Թուրքիայի քաղաքացիներ են,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն հայտնել է նաև, որ Աֆղանստանից վերադառնալ է ցանկանում Թուրքիայի ևս 200 քաղաքացի։