Բաժիններ՝

Ղրղզստանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է «Ալ Քաիդա»-ի և ԻԼԻՊ-ի «քնած բջիջների» մասին

Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը հայտարարել է, որ թույլատրում է Կենտրոնական Ասիայի պետություններում «Ալ Քաիդա»-ի եւ ԻԼԻՊ-ի (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն, «Իսլամական պետություն») եւ մյուս միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջների» առկայությունը, բայց խոսքը «Թալիբան»-ի մասին չէ։

«Եթե խոսենք «քնած բջիջների» մասին, ապա դա թալիբների մասին չէ: «Թալիբան» շարժման ղեկավարությունն ավելի վաղ քանիցս հայտարարել է, որ կենտրոնացած է միայն ներքին օրակարգի վրա, եւ արտաքին էքսպանսիայի պլաններ չունի»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ղրղզստանում թալիբների «քնած բջիջների» առկայության մասին հարցին:

«Թույլատրում եմ, որ Կենտրոնական Ասիայի պետություններում այսպես կոչված քնած բջիջներ կարող են ունենալ «Ալ Քաիդա»-ն, ԻԼԻՊ-ը եւ մյուս միջազգային ահաբեկչական խմբերը, որոնք շահագրգռված են իրենց գաղափարախոսության քարոզչությամբ»,-նշել է Կազակբաեւը:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ «Թալիբան»-ի զինյալները արագ հարձակում ծավալեցին ամբողջ երկրի վրա վերցրեցին բոլոր սահմանային անցումները, իսկ օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս