Բաժիններ՝

Էրդողանի կուսակիցը ահաբեկել է երեխաներին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթաքիայի շրջանի երիտթևի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհը աչքի է ընկել սկանդալային վարքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համացանցում տարածված տեսանյութից հետո նա արժանացել է բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանը։ Բանն այն է, որ Էրդողանի կուսակիցը մանկահասակ երեխայի ձեռքի մեջ ատրճանակ է դրել ու կրակել։

Կրակոցի ձայնից ահաբեկված երեխան փորձել է փախչել, բայց Մեհմեթը բռնել է նրան։ Իսկ մոտակայքում կանգնած մեկ այլ երեխա սարսափահար հեռու է փախչել։ Այդքանից հետո երիտթևի ղեկավարը ծիծաղել է ու տեսախցիկին ձեռքով արել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031