Թալիբները դեմ են Աֆղանստանում թուրք զինվորների ներկայությանը
Աֆղանստանում կենտրոնական իշխանությունը վերցրած թալիբները ուզում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց, միևնույն ժամանակ, դեմ են Աֆղանստանում թուրք զինվորների ներկայությանը: Այդ մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը:
«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց մենք չենք ուզում, որ նրա զինվորները լինեն Աֆղանստանում», – ըստ Shamshad News-ի՝ ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը: