Համեղագույն աղցան՝ առանց մայոնեզի
Բաղադրիչներ
1. Պեկինյան կաղամբ – 15 տերև
2. Ռուկոլա – 1 փունջ
3. Կարմիր քաղցր սոխ – 1 գլուխ
4. Չերրի լոլիկներ – 10 հատ
5. Ձիթապտղի յուղ – 20 մլ
6. Կիտրոնի հյութ
7. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը օղակաձև կտրատել և ցողել կիտրոնի հյութի, ձիթայուղի և աղի խառնուրդով:
2. Կտրատել պեկինյան կաղամբը, ռուկոլան, լոլիկները և խառնել սոխին:
3. Աղցանը համեմել կիտրոնի հյութի և ձիթայուղի խառնուրդով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը