Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռուքի ընթացքում վնասվածք է ստացել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Այս մասին «Փաստինֆո»–ի հետ զրույցում հայտնեց Ագնեսա Խամոյանը։
ՀայՓոստը տեղեկացնում է, որ տեխնիկական վերազինման նպատակով օգոստոսի 31-ին ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու: Տեխնիկական վերազինման շրջանակում ՀայՓոստում ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը մշակցված է բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ՀայՓոստի IT դուստր iNovation ընկերության կողմից: Նոր ծրագրային ապահովումը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման ժամկետները:
Խորհրդարանում ստեղծված իրավիճակի ամենացավոտ և ծանր պահն այն է, որ այդ ֆոնին է կառավարության ղեկավարը ստիպված լինելու ստորագրել այն փաստաթղթերը, որի առաջ իրեն կանգնեցրել են և որի համաձայնությունը տվել է (դրա մասին ինքն է մի քանի անգամ ակնարել)։
Պետական պարտքը գերազանցել է 60%-ի շեմը, բայց ոչ մի վտանգավոր բան տեղի չի ունենում․ Բաբկեն Թունյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած երկու միջադեպերին, վստահեցրեց, որ առավոտից արդեն պարզ էր, որ այն, ինչ տեղի ունեցավ, հստակ ծրագրված էր:
Դիտելով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որոշեցի ևս մեկ անգամ կրկնել, թե որն է այս ամենի պատճառը։ Այսօրվա մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները, մանկական, պատանեկան տարիներին, իրենց բակում, փողոցում, շրջապատում եղել են միշտ ճնշված, խեղճուկրակ ողորմելիներ։Նրանց համար երջանկություն է եղել, երբ թաղի լավ տղերքը նրանց քաղցր աչքով են նայել, այլևս չեն ծեծել ու նվաստացրել, այլ ուղարկել են ծխախոտ, գարեջուր առնելու։
ԱԺ–ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը ՀՀ գլխավոր դատախազը ուղարկվել ՝ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին եւ դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկանում է Դատախազության հանրային կապերի բաժնից։
Բացառիկ շշանետում էր․ ես հայտնի եմ 7-րդ գումարաման շշանետումը կանխելով, բայց 8-ում չհացրեցի
Հայաստանի Ազգային ժողովը կառավարության ծրագրի քննարկումը շարունակելու համար օգոստոսի 25-ին, ժամը 18:00-ից հետո ևս մեկ նիստ անցկացնելու որոշում ընդունեց: Նման առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Թշնամու պայմաններով խաղաղության գնալը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա․ Արթուր Ղազինյան
Նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ո՞ւմ է մեղադրում, ի՞նչ երեսով, ի՞նչ հիմքով։
Ջահել տղա եմ եղել, ոնց կարողացել, փող եմ աշխատել․ Ալեն Սիմոնյանը՝ կլիպերում նկարվելու մասին
«Գլխավոր խնդիրն անվտանգության հետ կապված, որը որևէ ձևով արտահայտված չէ ձեր ծրագրում, հետևյալն է. ի՞նչ խնդիր է դրված ԶՈՒ-երի առաջ. առաջին հայացքից թվում է, թե բոլորի համար պետք է պարզ լինի, թե ինչ խնդիր է դրված: Ո՛չ, պարզ չէ: ԶՈՒ-ն որևէ պայմաններում ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, թե՞ ոչ»:
Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։
Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթ թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Կարեն Վ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գնահատմամբ՝ ԱԺ-ում տեղի է ունենում կազմակերպված գործընթաց, ընդդիմությանը լռեցնելու, ճնշելու ու վախեցնելու համար:
«Արթուրիկը որ կա, իր վրա որ կինս ձայն էր բարձրացնում, ինքն արտասվում էր. այ դա են դրանք». Վահե Հակոբյան
Ինչպես են իշխանական պատգամավորները հարձակվում Վահե Հակոբյանի վրա
168.am-ը գրել էր, որ երեկ կայացել է Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի առաջին՝ գրավոր փուլը, որին ինչ-որ մեկի բարձր հովանու ներքո մասնակցել է նաև վերջերս պետական ծառայության դեմ կատարած ծանր հանցագործության մեջ մեղադրված ու իր հանցանքն ընդունած կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետը՝ Արայիկ Առաքելյանը։
Իր կազմվածքը չբավարարեց, ոտքը վերև չբարձրացավ․ Վահե Հակոբյանը՝ Վահագն Ալեքսանյանի հարվածի մասին․ ՈւՂԻՂ
Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են 7 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 4 աշխատակից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ում «կառավարության ծրագրի» քննարկումն ապացուցում է, որ քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլև ավելի է խորացել։
Անվտանգության աշխատակիցները հրմշտում են ԱԺ նիստը լուսաբանող լրագրողներին․ Սիվիլնեթ
Մեզ հետ զրույցում Գեղամ Նազարյանը հայտնեց, որ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է աչքը, և այս պահին գտնվում է հիվանդանոցում:
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն «արա»-ով դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, համեմատեց «Երալաշի» հետ:
«2019 թվականի ծրագրի հիմնական մեխը երջանկությունն էր. 2020 թվականի նոյեմբերից հետո, հիմա, երջանի՞կ ենք մենք: Քանի՞սն է մեզանից երջանիկ՝ անկախ քաղաքական պատկանելությունից: Թուրքերը չթողեցին, որ երջանիկ լինենք, ընդդիմությունը չթողեց, որ երջանիկ լինենք, քովիդը չթողեց, որ երջանիկ լինենք, բայց փաստ է, որ երջանկության խոստումը չի իրականացվել»,- Ազգային ժողովում 2021-2026 թթ. Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Անմակարդակը դո՛ւ ես․ Աննա Մկրտչյանը հակադարձեց Էդուրադ Աղաջանյանին
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2-3 հազար տարի է՝ ինչ մարդկությունն ունեցել է «գեներալներ» կոչվող մարդկանց շրջանակ։ Հարյուրամյակներով այդ մարդկանց համար ձևավորվել է պատվի մի չգրված կոդեքս, պարտականությունների մի համակարգ, որը գեներալների համար միշտ ավելի բարձր է եղել, քան այն, ինչ գրած է եղել տվյալ պետության օրենքներում։