Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա դրված բռնագանձման վերացմանն աջակցելու հարցով:
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը Հարավային Կորեայի նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչության տնօրեն Սո Հունի հետ քննարկել է թերակղզու միջուկազերծումը՝ ԿԺԴՀ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ տարածաշրջանում իրադրության էսկալացումից:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Ռուսաստանը եւ ԵՄ-ն հերթական հանդիպումն են անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ: Այդ մասին հաղորդել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև համահայկական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանում հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5 646-ը` մահվան ելքով:
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, շարունակական աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
Շատ երևույթներ միանգամայն այլ երանգներ են ստանում, երբ դրանք պատերազմի հետ կապված այլ զարգացումների լույսի ներքո ես դիտում։ Իսկ որոշ բաներ էլ չափազանց անհասկանալի են դառնում։ Դրա համար «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի իմ գործընկերների հետ որոշել ենք ժամանակ առ ժամանակ կարևոր հարցեր բարձրաձայնել՝ հուսալով, որ լրատվական և քաղաքական դաշտի մեր գործընկերները կօգնեն մեզ բացահայտել դրանց պատասխանները։
ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ դեմոկրատների կոմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին հավանություն է տվել 480 միլիարդ դոլարով պետական պարտքի բարձարկետի բարձրացմանը, ինչը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության գնահատումներով՝ թույլ կտա մինչեւ դեկտեմբերի 3-ը ծածկել ծախսերը:
Գործատուն կկարողանա ազատել աշխատողին պատվաստման կամ թեստավորման թուղթ չունենալու դեպքում. ՈՒՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արթիկի բժշկական կենտրոնի բուժքույրերի նկատմամբ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին, նախ նշեց, որ հիմնական տեղեկատվությունը, որը կապված է ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանակցություններին՝ «Կարմիր խաչի» տիրույթում չէ։
Հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:
Ի նկատի ունենալով, որ Հարավային Կովկասում տարբեր ռեգիոնալ խաղացողների շահեր են բախվել և դեռ բախվելու են, հետևաբար ՌԴ համար խիստ կարևոր է, որպեսզի կապիտուլյանտ Նիկոլի պոչը լինի բացառապես Մոսկվայի ոտքի տակ, և չփորձի այլ խաղեր տալ (հատկապես թուրքերի հետ)։
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի մի շարք հոդվածներ:
Ֆիլիպինների տասներեք բնակիչ է զոհվել, ինը համարվում է անհայտ կորած Kompasu («Կոմպասու») արեւադարձային փոթորկի պատճառով, որը մոլեգնում է կղզեխմբի հյուսիսում։
Չինաստանից Երևան հասած ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 53 ավտոբուսի փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Բա գիտեք մեզնից բան ե՞նք ներկայացնում. էս ենք, կոմունիստները վզներիցս բռնած տանում էին՝ մի քիչ մարդամեջ դուրս եկանք, երկիր կառուցվեց, էդ իներցիայով երկիր ազատագրվեց, հենց վզներիցս բաց թողին՝ դառանք նույնը։ Էս եղածն էլ շատ շուտով կհանձնենք և որտեղ հաց կտան, խոզի նման էնտեղ էլ քարշ կգանք…»
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արզնի գյուղի 29-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։
Կորոնավիրուսը դառնում է սեզոնային հիվանդություն, ուստի դրա դեմ պայքարի միջոցառումներն ունեն երկու ուղղություն. վարակի փոխանցման շղթայի խզում եւ իմունային շերտի ստեղծում:
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում օրերս ընդունվել է օրենք, որ 2022 թ․ հունվարի 1-ից պարտավորեցնելու է ֆիզիկապես նահանգի տարածքում գտնվող և ընդհանուր 500 և ավել աշխատակից ունեցող մանրածախ վաճառք իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, որոնք զբաղվում են մանկական խնամքի կամ մանկական խաղալիքների վաճառքով, ունենալ սեռազերծ/գենդերազերծ վաճառահատվածներ («պոլկա»), որում տեղադրված կլինի նշված ապրանքների ողջամիտ քանակ՝ անկախ նրանից, որ ավանդաբար դրանք վաճառվել են առանձին տղայի և առանձին աղջկա նշումով»։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 238 միլիոն 273 հազար 817: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վրաստանում ամառային բռնկումից հետո կորոնավիրուսով ախտահարվածների օրական ցուցանիշի հակառեկորդ է սահմանվել. վերջին 24 ժամում հայտնաբերվել է 4774 նոր դեպք: Մահացել է 37 մարդ: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Սոխը կտրատել, տապակել, ավելացնել կտրատված երշիկը և խոզապուխտը, տապակել 3 րոպե, ավելացնել կտրատված լոլիկները և տոմատի մածուկը: Շոգեխաշել 7 րոպե:
Եվրոպայում գազի գինը Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 12-ին սակարկությունների բացմանն իջել է մինչեւ 970 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։
Վաճառեք կամ նվիրեք այն հագուստը, որը չեք կրում և ազատվեք վերջապես բոլոր մանկական իրերից, որոնք Ձեզ այլևս պետք չեն գալու: Գնեք միայն այն, ինչը Ձեզ իսկապես անհրաժեշտ է: