
Քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ հետ է ստացել հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձված գումարը. ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա դրված բռնագանձման վերացմանն աջակցելու հարցով:
Նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ հաշվեհամարից գումար է բռնագանձվել, գրավոր դիմում է հասցեագրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սակայն գումարն իրեն հետ չի փոխանցվել:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և բանկի հետ համագործակցության արդյունքում քաղաքացուն հետ է վերադարձվել հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարից բռնագանձված գումարը:
Տեղեկացնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել հաշմանդամություն ունեցող անձանց վճարվող դրամական գումարների վրա: