
Սոլյանկա «Հարավային»

Բաղադրիչներ
1. Հավ – 350 գ
2. Ապխտած երշիկ – 250 գ
3. Խոզապուխտ – 120 գ
4. Սոխ – 1 հատ
5. Թթու վարունգ – 4 հատ
6. Ձիթապտուղ – 80 գ
7. Լոլիկ – 2 հատ
8. Տոմատի մածուկ – 60 գ
9. Աղ, համեմունքներ
10. Կիտրոն – 40 գ
11. Բուսայուղ – 35 մլ
Պատրաստման եղանակը
1. Հավը եփել, կտրատել և հետ ուղարկել կաթսայի մեջ:
2. Սոխը կտրատել, տապակել, ավելացնել կտրատված երշիկը և խոզապուխտը, տապակել 3 րոպե, ավելացնել կտրատված լոլիկները և տոմատի մածուկը: Շոգեխաշել 7 րոպե:
3. Տապակված բաղադրիչներն ավելացնել արգանակին, ավելացնել քերած վարունգը և ձիթապտուղը, աղ ցանել, ավելացնել համեմունքները, եռացնել:
4. Մատուցելիս ափսեի մեջ ավելացնել նաև մեկ շերտ կիտրոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը