Քչով բավարարվելու երջանկությունը. 16 խորհուրդ՝ մինիմալիզմի ոճով կյանքի համար
1. Ազատվեք ոչ պետքական իրերից
Վաճառեք կամ նվիրեք այն հագուստը, որը չեք կրում և ազատվեք վերջապես բոլոր մանկական իրերից, որոնք Ձեզ այլևս պետք չեն գալու: Գնեք միայն այն, ինչը Ձեզ իսկապես անհրաժեշտ է:
2. Կրճատեք զվարճանքների քանակը
Աշխատեք ավելի քիչ ժամանակ ծախսել հեռուստացույց դիտելու և տեսախաղեր խաղալու վրա: Ավելի լավ է, կենտրոնացեք Ձեր, Ձեր կյանքի և հարաբերությունների վրա:
3. Ամեն ինչ պետք է իր տեղն ունենա
Բոլոր իրերը պետք է լինեն իրենց տեղերում: Պահարան գնեք և բոլոր ավելորդ իրերը դեն նետեք:
4. Պլանավորեք Ձեր ժամանակը
Ազատ ժամանակ գտնելու համար նախ Դուք պետք է սովորեք այն կառավարել: Եթե Դուք ուզում եք աշխատել ավելի քիչ, արտադրեք ավելի շատ և բարձրացրեք Ձեր աշխատանքի ընդհանուր արդյունավետությունը, ապա կազմեք Ձեր օրվա գրաֆիկը:
5. Եղեք տնտեսող
Ամեն ինչին վերաբերվեք միավոր ժամանակի ընթացքում կատարված ֆինանսական ծախսերի տեսակետից: Հագուստ գնելու համար պահանջվում է աշխատանքի «x» ժամանակ, նոր հեռուստացույց գնելու համար՝ «y» ժամանակ: Այս ցուցակից որի՞ց կարող եք հրաժարվել: Ամսվա մեջ քանի՞ ժամ այն կտնտեսի: Իսկ ինչքա՞ն գումար Դուք կարող էիք այդ ընթացքում վաստակել:
6. Խելացի գնում կատարեք
Կազմեք գնումների ցուցակ և գնեք միայն այն, ինչ գրված է:
7. Ձեզ համար պարտապանական քարտ ձևակերպեք
Եթե ինչ-որ բան գնելու համար Ձեզ գումարը չի բավարարում, մի գնեք դա: Պարտապանական քարտը պետք է համալրել գնումը կատարելուց առաջ, որը Ձեզ ժամանակ կտա մտածելու այդ գնումի անհրաժեշտության մասին:
8. Սովորեք մարդկանցից
Մինիմալիզմի մասին հարյուրավոր և հազարավոր բաներ կան գրված: Ծանոթացեք մարդկանց խորհուրդների հետ, որոնք շատ հաջող ապրում են՝ համաձայն այդ սկզբունքի:
9. Կարդացեք Թիմոթի Ֆերրիսի՝ «Ինչպե՞ս աշխատել շաբաթական 4 ժամ՝ առանց գրասենյակում մնալու «զանգից զանգ» և միևնույն ժամանակ ապրել ցանկացած վայրում և հարստանալ» գիրքը
Այս գիրքը գերազանց է յուրաքանչյուրի համար, ով չի համարձակվում հեռանալ աշխատանքից, և ֆանտաստիկ է նրանց համար, ովքեր ցանկանում են կրճատել իրենց աշխատանքային օրը:
10. Հետևեք «5 րոպե»-ի կանոնին
Եթե ինչ-որ բան ուզում եք դարձնել պարզ և սովորական, ապա այդ առաջադրանքին հատկացրեք 5 րոպե. 5 րոպե՝ սենյակը հավաքելու համար, 5 րոպե՝ ափսեները լվանալու համար, 5 րոպե՝ ֆիզիկական վարժություններ անելու համար, 5 րոպե՝ զբոսնելու համար, և այլն:
11. Գտեք Ձեզ համար պասիվ եկամտի աղբյուր
Թող Ձեր փողերն աշխատեն Ձեզ համար, իսկ Դուք այդ ընթացքում հանգստացեք:
12. Գումար ծախսեք տպավորությունների վրա, այլ ոչ թե իրերի
Նյութական իրերը մենք, որպես կանոն, ի վերջո դեն ենք նետում, իսկ հիշողությունները մնում են մեզ հետ ամբողջ կյանքում:
13. Մեդիտացիա արեք
Մեդիտացիան օգնում է մաքրել միտքը և անում է այնպես, որպեսզի Ձեր մտքերն օգնեն Ձեզ:
14. Բավարար քանակությամբ ջուր խմեք
Ջուրն իսկապես լավագույն միջոցն է օրգանիզմը մաքրելու համար:
15. Սովորեք զվարճանալ միայնակ
Դա Ձեզ կօգնի վերջ տալ այն հարաբերություններին, որոնք Ձեզ այլևս պետք չեն:
16. Ուղղակի կատարեք Ձեր գործը
Պետք չէ չափից շատ մտածել, անցեք գործի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը