Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 238 միլիոն մարդ է վարակվել

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 238 միլիոն 273 հազար 817: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 857 հազար 438 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 44 միլիոն 455 հազար 951 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 714 հազար 056-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 985 հազար 920-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 450 հազար 963 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 582 հազար 738 հիվանդացած, մահացել է 601 հազար 213 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 49 միլիոն չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 625,1:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2203, Հնդկաստանում՝ 323, Բրազիլիայում՝ 2803 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս