
Ֆիլիպիններում 13 մարդ է զոհվել «Կոմպասու» արևադարձային փոթորկի պատճառով

Ֆիլիպինների տասներեք բնակիչ է զոհվել, ինը համարվում է անհայտ կորած Kompasu («Կոմպասու») արեւադարձային փոթորկի պատճառով, որը մոլեգնում է կղզեխմբի հյուսիսում։ Ինչպես հոկտեմբերի 13-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆիլիպինների Տարերային աղետների հետեւանքների դեմ պարքարի վարչությունը, ցիկլոնը հեղեղումներ եւ սողանքներ է հարուցել Ֆիլիպինների խոշորագույն կզի Լուսոնի Պալավանի նահանգում եւ երկրի այլ տարածաշրջաններում: Պալավանի նահանգում ջրածածկ են եղել յոթ գյուղեր:
Իշխանություններն անվտանգ շրջաններ են տարհանել շուրջ 2 հազար մարդու: Արեւադարձային փոթորկից տուժած տարածաշրջանների տնտեսության վնասը, նախնական տվյալներով, կազմել է գրեթե 10 միլիոն դոլար: Kompasu արեւադարձային փոթորիկն առաջացել է հոկտեմբերի 11-ին Խաղաղ օվկիանոսում: Այն դարձել է Ասիայում թվով 18-րդն այս սեզոնին:
Հոկտեմբերի 12-ին հայտնել էին ինը զոհվածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: