Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2330 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 315 004-ի:
Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը», ինչի մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի կարծիքով` մոտ ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստան-Ադրբեջան արտաքին գործերի նախարարների միջև կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման համար:
Իրանական կողմը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության փոխղեկավար Ալի Բաքերի-Քանին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի Հանրապետությունում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով, կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ` այդ կերպ ձեռք բերելով նրա վստահությունը:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ։
2021 թվականի հուլիսին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզել էր, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրեւ թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար:
Դե տղեքն էլ հետևս կանգնած սպասում են, երբ են հարձակվելու պետբյուջեի վրա փող աշխտեն մի քիչ։ Դե ջահել են, մի հատ 3 հարգանի տունը ինչ ա չունեն։ Իմ երեխեքն էլ կոտորվան առանց սև իկրա ու այֆոն։
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումը՝ ՈւՂԻՂ։
Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց:
Գտնվել է նոյեմբերի 3-ին Իրկուտսկի մարզում աղետի ենթարկված Ան-12 ինքնաթիռի հարաչափական ինքնագիչը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արեւելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունում։
Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության սեփականատերն է
168.am-ի տեղեկություններով` այդ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով մասնագիտական շրջանակներին բավականին հայտնի է մասնավորապես պաշտպանական կողմին ձայնի իրավունքից զրկելու ու առանց նրանց լսելու դատական ակտ կայացնելու իր հանրահայտ պրակտիկայով, այս օրերին վարակված է Քովիդով։
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է. »Եկեք, դին տարեք»։
Արցախում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ անորոշությունը։ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա, պետք է լինի առաջնային օրակարգում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրաշրջանառության մասին տվյալներ էին ստացել։
Օդում աղտոտող նյութերի պարունակության մակարդակն անցած օրվա ընթացքում գրեթե կրկնակի բարձրացել է Մոսկվայում:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այս տարի ծրագրում է 1,2 մլրդ դոլար ներդնել իր անդամ պետությունների տնտեսություններում:
Ոստիկանության Գավառի բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Նորատուս գյուղում գողություն է լինելու:
Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 50 հազարից ավելին մահացել է: Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվը յոթ օրում ավելացել է 3 տոկոսով, իսկ մահացու վախճաններինն՝ 8 տոկոսով։
Բաղադրիչներ 1. Կարմիր կաղամբ – 1 գլուխ 2. Ֆետա պանիր – 200 գ 3. Հազարի տերևներ – 1 փունջ 4. Եգիպտացորեն – 1 բանկա 5. Գրեյպֆրուտ – 1 հատ 6. Ընկույզ – 50 գ 7. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ Պատրաստման եղանակը 1. Կաղամբը կտրատել, ձեռքերով մանրացնել հազարի տերևները, լցնել տարայի մեջ, ավելացնել եգիպտացորենը և […]
Ջրի մեջ երիցս ընկղմելը խորհրդանշում է Տիրոջ մահը, թաղումը, իսկ ջրից դուրս գալը` հարությունը: Ջրի մեջ մտնելով` մեռնում ենք Քրիստոսի հետ մեր մեղքերի համար, ընկղմվելով` թաղվում Նրա հետ, ջրից դուրս գալով էլ` հարություն առնում: Ս. Մկրտության խորհուրդն իրական մուտք է Քրիստոսի մահվան մեջ և, հետևաբար, նաև Նրա հրաշափառ հարության: Այլ խոսքով` մկրտվել նշանակում է Քրիստոսի հետ մեռնել, թաղվել և հարություն առնել։
Պատմության մեջ ամենաաղմակահարույց գողությունը եղել է «Մոնա Լիզայի» գողությունը Լուվրից: 1911 թվականին Վինչենցո Պերուջան աշխատում էր Լուվրում՝ որպես ապակեգործ: Մի անգամ նա նկատել է, որ կտավը ոչ ոք չի պահպանում, և նա չի դիմացել կտավը գողանալու գայթակղությանը: Նա ուղղակի հանում է նկարը, թաքցնում է իր վերարկուի տակ և գնում է տուն: Երկու տարի այդ նկարը պահպանվել է նրա տանը՝ երկտակ ճամպրուկում:
Ի՞նչ է պետք իմանալ COVID-19-ի դեմ հղիների պատվաստման մասին։
Երկուսն էլ վաղը նաև առանձին կուղարկվեն ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, միջազգային կառույցներին:
Հայաստանում հիմա տեղի է ունենում հենց այդ՝ պետության այլասերման լատենտ գործընթացը, որն ավելի է խորանում այն պատճառով, որ առողջ պետություն ունենալու հիմնական շահառուն՝ հասարակությունը, դրան հետևում է լուռ անտարբերությամբ՝ դառնալով պետության այլասերման առնվազն անուղղակի հանցակիցը։
Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնեցին, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։ Ահազանգ ստացվեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։
Մի տղամարդ յոթերորդ հարկից երկու մարդու վրա է ընկել Շվեդիայի Uppsala Konsert & Kongress համերգասրահի ճեմասրահում: Պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ: