Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ինքնաթիռի կործանման վայրում հինգ զոհի մարմին են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սմարթֆոնն արդեն նաև POS տերմինալ է. հնարավոր է գումար փոխանցել քարտն ընդամենը մոտեցնելով սմարթֆոնին։ Ակբա բանկը տարվա գլխավոր տեխնոլոգիական տոնին՝ «Դիջիթեքին», ներկայացրել է միանգամից մի քանի ինովացիաներ և ֆինանսական գործիքներ։ Բանկոմատից կանխիկացում կարելի է անել արդեն նաև առանց բանկային քարտի, ինչպես նաև ցանկացած բանկային հաշվից՝ անկախ դրա արժույթից։
Ֆունդամենտալ գիտությունների բնագավառում նվաճումների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի- Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեեւի անվան միջազգային մրցանակը շնորհվել է ռուսաստանցի գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, հաղորդել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը:
Ջհանգիրյանի խոսքի մեխը, սակայն, այն միտքն էր, որ դա չի կարող վերաբերել միայն դատական իշխանությանը՝ դատավորներին, և մատնանշեց մի քանի մարմիններ, որոնք աջակցում են արդարադատության մինչդատական փուլին: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի համոզմամբ՝ վեթինգը պետք է վերաբերի, մասնավորապես, նաև փաստաբանական ծառայությանը:
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան ծանր հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, ինչպես նաև նոր մարտահրավերներ առաջ բերեց տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում։
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման խմբային փուլի հանդիպումներին։
2020 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը գրավոր քվեարկվող հարցերի նախագծերի շարքում ընդունեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը՝ 412 250,75 բաժնետոմս (ընդհանուր կապիտալի 15%-ը), նվիրատվությամբ ընդունելու մասին որոշումը։
Հոկտեմբերի 3-ին N զորամիավորման ճամբարային ավանում, որտեղ ընթանում են հրետանային ստորաբաժանումների հավաքները, անցկացվել է շարային ստուգատես:
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 1 189-ով՝ մեկ օր առաջվա 1 178-ի դիմաց՝ մինչեւ 242 060. Նոյեմբերի 3-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Վանո Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքի հայտարարությունից ավելի քան կես ամիս անց պետական գործչի դին դեռ Հայաստան չի տեղափոխվել:
«Աշխատակազմի կողմից նախատեսվում է 2022թ.-ին իրականացնել 1 ծրագիր, որում ընդգրկված են 3 միջոցառումներ: Հանրագումարով 2022թ. բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 542 մլն 700 հազար դրամ՝ 2021 թվականի պետբյուջեով նախատեսված 532 մլն 500 հազար դրամի դիմաց. Աճը կազմում է 1.92 տոկոս»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեին՝ նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նոյեմբերի 3-ին Արարատի մարզի Ավշար համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում: Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարությունում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 2-ին Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, որոնցից 93-ը՝ տեղային: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները:
Լյուդվիգ Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած։
Այս փաստերը անժխտելի են:
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է բյուջետային քննարկումները. ՈւՂԻՂ։
Այսօր խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով Քննչական կոմիտեի վերաբերյալ նախատեսված ծրագրերը ներկայացրեց ոչ թե կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, այլ նրա տեղակալ Արսեն Այվազյանը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։
Արդարադատության նախարար, շատ կարճ ժամանակով «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն դեռևս չեն պատասխանել։
ՀՀ ԱԱԾ-ի կողմից 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 7 քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, որոնցով նախաքննությունը, դատախազական պատշաճ հսկողության ներքո, կատարվել է ՀՀ ՀՔԾ-ում:
ՌԴ վարակաբանության և միկրոկենսաբանության Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիային» պատմել է, որ Ad26 ադենովիրուսի սպիտակուցի հակամարմինների թեստն էլ հենց կբացահայտի կեղծ սերտիֆիկատի առկայութունը:
Թուրքիայի նախկին վաչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ներկայումս կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Ջորջ Սորոսի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են. ՈՒՂԻՂ:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Կապիտուլյանտ կառավարության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով ասում են, թե Հայաստանը զարգանում է։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանը լրագրողներին հորդորեց՝ իրեն հարցեր ուղղեն՝ ոչ որպես ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի, այլ՝ որպես Արդարադատության նախարարի։