
Աշնանային լավագույն աղցանը

Բաղադրիչներ
1. Կարմիր կաղամբ – 1 գլուխ
2. Ֆետա պանիր – 200 գ
3. Հազարի տերևներ – 1 փունջ
4. Եգիպտացորեն – 1 բանկա
5. Գրեյպֆրուտ – 1 հատ
6. Ընկույզ – 50 գ
7. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Կաղամբը կտրատել, ձեռքերով մանրացնել հազարի տերևները, լցնել տարայի մեջ, ավելացնել եգիպտացորենը և կտրատած ֆետա պանիրը:
2. Գրեյպֆրուտը շերտատել և շարել աղցանի վրա:
3. Վրան ընկույզ շաղ տալ, լցնել ձիթայուղը, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը