Սեյրան Սարոյանը վաճառել է իրեն պատկանող հիվանդանոցը․ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է «Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության սեփականատերն է։

Տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն անհանգստություններ ուներ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, շարունակվելո՞ւ է արդյոք ԲԿ-ի գործունեությունը, թե՞ այլ նպատակով են օգտագործելու շենքը։ Սակայն վերջերս տեղեկացրել են, որ հիվանդանոցը կշարունակի գործել»,-գրում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930