168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ մաքսակետի տեղակայումն ամենայն հավանականությամբ որևէ կապ չունի սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Դա, նրա խոսքով, նախատեսված է առավելապես Իրանի համար:
Բելգիայի առողջապահության շրջանային և դաշնային նախարարները պայմանավորվել են թագավորության բոլոր բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ուժեղացված (բուստերային) չափաբաժին ներարկել:
ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. Սյունիքում մեր այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները (մանրամասն)
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում կորոնավիրուսի 4-րդ ալիքն է, և այն ավարտին է մոտենում:
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ի՞նչ էին կարծում, որ թուրքին բերեն մեր հողին կանգնեցնեն, պետք է մեզ համար լավ բան անե՞ր։ Թուրքի հետ իսկի չի կարելի աղ ու հաց ուտել, սա հնարավոր չէ։ Չեն հասկանում, որ թշնամին խաղաղություն չի ուզում, պատրաստ չէ որևէ գործարքի գնալ։ Ես ի սկզբանե ասել եմ՝ թուրքի հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով, թուրքը միայն այդ լեզուն է հասկանում, մնացած բաները սուտ են։ Իսկ այն, ինչ այսօր կատարվում է, դրա մասին վաղուց հայտարարել եմ ու ասել՝ թշնամին աստիճանաբար ամեն ինչ անելու է այստեղ ամրապնդվելու համար»։
Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթերը կեղծելու դեպքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից:
Փաշինյանական պրոպագանդիստների «ура, товарищи!» ոճի հորթի հրճվանքին իրականում լավագույնս արձագանքվում է մտավոր թերզարգացվածության ու թեթևաբարո վարքի զուգակցմանը վերաբերող լավրովյան հայտնի ձևակերպմամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ դեկտեմբերի 1-ից սահմանափակումների փաթեթ են ներկայացնելու, որոնցից մեկով էլ մուտքը հանրային վայրեր՝ լինի «Հայփոստ», մարզասրահ, կինոթատրոն, լինելու է QR կոդով կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև (ՌԴ), Բրիս Ռոքֆոյ (Ֆրանսիա)) այսօր տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Սույն հոդվածի շրջանակներում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ՄԽ պաշտոնական հայտարարություններից անհետացան հիմնարար սկզբունքները և ինչո՞ւ են դրանց մասին հիշատակումները շատ ավելի կարևոր, քան Արցախի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հեղհեղուկ ձևակերպումները։
«Հայաստանի ինքնիշխան տարածքի Ադրբեջանին հանձնելու փաստական մեկնարկը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սովետական Հայաստանի քարտեզներով իրականացվում է սահմանների ճշգրտում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ բանավոր փոխըմբռնման արդյունքում տեղի է ունեցել հայկական զորքի դուրսբերում՝ Սանասարի և Կովսականի պաշտպանական դիրքերից։ Հենց այս ամենի հետևանքով է, որ այդ ճանապարհը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ շեշտելով՝ կատարվածը դավաճանության հետևանքն է, ոչ թե պատճառը։
ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը Ռոդ Այլենդի նահանգի սենատոր Ջեք Ռիդի նախագահությամբ կքննարկի Ադրբեջանին և Թուրքիային վերաբերվող հարցերը: «Թվիթեր»-ի իր էջում այս մասին հաղորդել է Հայ դատի հանձնախումբը:
Հետազոտողները նշում են՝ պետք է հասկանալ, թե ինչպես են որոշ մարդիկ բնականորեն դիմակայում Covid վիրուսին, ինչը կարող է ուղղորդել ավելի լավ պատվաստանյութերի ստեղծման: Այս մասին գրում է BBC գործակալությունը:
Ո՛չ Հայաստանի հավաքականը, ո՛չ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դեռևս չեն կորցրել «J» խմբում երկրորդ տեղի համար իրենց հնարավորությունները և այսօր կբացահայտեն ուժեղագույններին։
«Փաստորեն, եկանք-հասանք այն պահին, երբ ազգային անվտանգության խնդիրներն անմիջական առնչություն արդեն ունեն մեր կրթական համակարգի հետ: Բոլորին է հայտնի, որ յուրաքանչյուր կրթական հաստատություն, հատկապես սահմանամերձ, հեռավոր, բարձրլեռնային գյուղերում նաև ունի համայնքակենտրոն, համայնքաստեղծ նշանակություն, և կորցնելով կրթօջախը, ըստ էության կարող ենք կորցնել համայնքը, բնակավայրը: Նույնիսկ հիմա, եթե ինչ-որ կերպ վերականգնվի հաղորդակցությունը, էական ազդեցություն պետք է ունենա, որովհետև կլինի այնտեղ ապրող մարդկանց հիշողության մեջ, նրանք որոշ վտանգներ կզգան, որովհետև նույնը կարող է կրկնվել որոշ ժամանակ հետո: Ըստ էության, այդպես մենք կորցնելու ենք մեր բնակավայրերը: Մարդիկ ուղղակի կարտագաղթեն»:
– Վիժվածքի շուրջը բոլորած գանգստերները տարբեր տրամաչափի զենքերով Երեւանի սրտում արյուն են հեղում՝ մեկ օրում 4 զոհ, 4 վիրավոր…
Նոյեմբերի 11-ին Իսլամաբադում բացվել է Աֆղանստանի հիմնախնդրի կարգավորման ընդլայնված «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Պակիստան) հանդիպումը: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը:
Պատահական չէ, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա ադրբեջանական մաքսակետի տեղադրումը տեղի ունեցավ իրանա-ադրբեջանական ճգնաժամի հաղթահարման մասին երկուստեք արվող հայտարարությունների ֆոնին:
Որոշակի վճարի դեպքում քաղաքացիները կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով․ ԱԽՔ Արմեն Գրիգորյան
Նախաքննության մարմինն այսօր հայտնվել է փակուղում: 168.am-ի հետ հարցազրույցում ասաց «անորակ հրթիռների» գործով անցնող Հայաստանին զենք-զինամթերք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) փաստաբան Արմեն Հարությունյանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգարն Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ այն ոստիկանների պահվածքին, ովքեր այսօր մեծ խանդավառությամբ, առանձնակի կոպտությամբ, ապօրինի հրամաններ կատարելով, այս իրականության հետ անհաշտ քաղաքացիների էին բերման ենթարկում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
ՀՀ ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա:
Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։