Բաժիններ՝

Իրավապահները դեպքի վայր մեկնեցին, զրուցեցին գյուղացիների հետ…

Նոյեմբերի 2-ին ոստիկանության Իջևանի բաժնում անձնական ունցվածքի գողության վերաբերյալ երկու ահազանգ ստացվեց: Տուժողները Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ էին, որոնց հաղորդման համաձայն՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը գյուղում կայանված «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի իրենց մեքենաներից մարտկոցներ էին գողացել:

Իրավապահները դեպքի վայր մեկնեցին, զրուցեցին գյուղացիների հետ, արձանագրեցին` որ մեքենան որտեղ է եղել կայանված:

Որոնողական աշխատանք սկսվեց:

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ վերջին հաղորդումից ժամեր անց գողությունը բացահայտվեց: Ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իջևան քաղաքի 18-ամյա մի բնակիչ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին:

Գողոնն հայտնբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս