«Իմ քայլը»-ում ճամպրուկային տրամադրություն ունեցողներ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։

Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ փաստեր կհրապարակեն։ Իշխանությունում կարծում են, որ այլ եղանակով հնարավոր չէ պատգամավորներին սանձել, անգամ քրեական հետապնդումներով՝ դա կներկայացնեն որպես քաղաքական հետապնդում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս են եկել Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Իսկ Գայանե Աբրահամյանը, Տիգրան Կարապետյանը նաեւ մանդատն են վայր դրել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031