
«SOCAR-ի բենզալցակայաններ որ հայտնվեն Հայաստանում․․․ դա Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ա»․ Անժելա Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «SOCAR-ի բենզալցակայաններ որ հայտնվեն Հայաստանում, հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն «դե էժան ա ու որակը լավն ա»։ Իսկ դա Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ա, այսինքն՝ շահույթը գնում ա պետբյուջե, այսինքն՝ դուք լցնելու եք բենզին, իրենք գնեն բայրաքթար ու սպանեն ձեր երեխաներին։ Շղթան պարզ ա, չէ՞:
Այդ նույն շղթան աշխատում ա, երբ դուք նույնը անում եք Վրաստանում։ Ասեմ ավելին, նույն շղթան աշխատում ա, ցանկացած այլ ապրանքի դեպքում»։