Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը դեմ է Օլիմպիական խաղերի անցկացմանը
Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային Օլիմպիական խաղերն անցկացմանը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Հարցման արդյունքում պատահականորեն ընտրվել է 715 տնային տնտեսություն և 1214 բջջային հեռախոսահամար: 1041 մարդ է համաձայնել պատասխանել հարցերին: 80% – ը դեմ է քվեարկել երկրում Օլիմպիական խաղեր անցկացմանը, 35.3% -ը՝ ցանկացած մարզական միջոցառմանը ` համավարակի իրավիճակի վատթարացման պատճառով, իսկ ընդհանրապես հարցվածների 44,8% -ը ճիշտ է համարում, որ խաղերը պետք է կրկին հետաձգվեն:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):