Ռուբեն Ռուբինյանը և մի քանի այլ ՔՊ-ականներ իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին, որ արտահոսք չլինի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան էլ գործող իշխանությունը ձևացնում է, թե իշխանության ներսում ամեն ինչ հարթ է, այնուամենայնիվ, շարունակ լուրեր ենք ստանում հակառակի մասին: ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության շատ անդամներ կուլիսային խոսակցությունների ժամանակ դժգոհում են, որ ուզում են հեռանալ այս իշխանությունից: Առայժմ ամեն մեկը մնացել է իր անձնական պատճառով: Իսկ խմբակցության միասնականության «պա­տասխանատուները» կարծում են, թե Աժ իշխող խմբակցությունը կուռ է, ու վերջին դուրս եկողը պետք է լիներ Տիգրան Կարապետյանը Սյունիքից:

Սոֆյա Հովսեփյանը հունվարի 8-ին խառնեց այդ պլանները՝ խմբակցությունից դուրս գալով: Դրա համար էլ ՔՊԿ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և մի քանի շարքայիններ իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով վարկաբեկել, վախեցնել պատգամավորներին, որ հանկարծ արտահոսք չլինի: Սակայն, ի հեճուկս նրանց, առաջիկայում էլի կլինեն «Իմ քայլը» լքողներ: Armlur.am-ին այդ մասին տեղեկություններ հասել են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031