
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա․ 23 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

Փետրվարի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քուչակ-Տանջլու, Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Արարատի մարզի Վեդի քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 23 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։