ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1079 հա տարածք
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1079 հա տարածք, 280 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 14 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: