ԱԱԾ-ն Փաշինյանին զգուշացրել է ռիսկերի մասին. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթ ընտրությունների հետ կապված ԱԱԾ-ից Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել տեղեկանք, որ ներկա փուլում ընտրությունների հապշտապ անցկացումն իշխանությունների համար այնքան էլ նպաստավոր չէ եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։

«Խնդիրը միայն իշխանությունների գրեթե զրոյական վարկանիշը չէ. բանն այն է, որ ըստ ներկայացված տեղեկանքի, ստեղծված իրավիճակում ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների՝ ընդհուպ լուրջ բախումների։

Ըստ մեր աղբյուրների, նշվել է, որ հանրության մեջ ներկայումս բավականին լարված եւ բեւեռացված վիճակ է, եւ ցանկացած պահի հակադիր բեւեռների հետ կոնտակտ կարող է հանգեցնել լուրջ բախման։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դեռեւս վերջնական ոչինչ հստակեցված չէ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728