Բաժիններ՝

Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է ուռուցքաբանների կոնգրեսը

Հայաստանում արձանագրված քաղցկեղով հիվանդացության, տարածվածության և մահացության ցուցանիշները, ինչպես նաև միջազգային վիճակագրության տվյալները և հիվանդության կանխատեսումները ևս մեկ անգամ պարտադրում են ամենայն կարևորությամբ մոտենալ ուռուցքաբանությանը։ «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Փետրվարի 4-ը ողջ աշխարհում նշվում է, որպես քաղցկեղի դեմ պայքարի օր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, շեշտելու, թե որքան կարևոր ուղղություն է ուռուցքաբանությունը առողջապահական համակարգում։ Միջազգային վիճակագրական տվյալները վկայում են , որ աշխարհում տարեկան արձանագրվում են հիվանդացության շուրջ 12 միլիոն դեպք և մահացության 8 միլիոն դեպք։ Կանխատեսվում է, որ այդ թվերը ունեն տենդենց աճելու և 2030 թվականին մենք ունենալու ենք մոտ 2,3 տոկոս աճ և հիվանդության, և մահացության դեպքերով։ Դեպքերի ավելացումը լրացուցիչ բեռ է հանդիսանալու և առողջապահական համակարգի վրա, և պետության վրա»,- նշեց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են իրականացվել ոլորտում։

«Դրանցից կարևորագույններից է առողջության առաջնային օղակում ներդրված և ներկայումս շատ լավ ընթացող ծրագրերից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային միջոցառումները և բոլորվին վերջերս մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային պիլոտային ծրագիրը, որը դեռևս երեք մարզում է իրականացվում, բայց ,հույս ունենք, շարունակական բնույթ կկրի։ Անհրաժեշտ է նշել, որ ոլորտում կատարված բարեփոխումների շրջանակում 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրաբուժական բուժում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում»,- ընդգծեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ոլորտում շատ անելիքներ կան, դրանցից են կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ և ծխախոտի դեմ պայքարի, և առողջ ապրելակերպը խթանելու առումով։

«Պետք է ձգտենք, որ քաղցկեղը Հայաստանում չլինի դատավճիռ, այլ հիվանդությունը, որը հաղթահարելի է, որի հաղթահարման ճանապարհին պետությունը, համակարգը կանգնած է քաղաքացու կողքին»,- եզրափակեց նախարարը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ կենտրոնը որոշում է կայացրել ամեն տարի այս օրերին Հայաստանի ուռուցքաբաններով հավաքվել և ներկայացնել խնդիրները և նախորդ տարվա ձեռքբերումները։

«Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր գործոնի, որը բերել է 20 տարվա ուռուցքաբանության զարգացմանը։ Այդ գործոնը հանդիսանում է մրցակցությունը՝ անհատների միջև եղած մրցակցությունը, իսկ վերջին տարիներին նաև բուժհիմնարկներում ուռուցքաբանական ծառայությունների ներդրումը բերել է մեծ մրցակցության, որը կարևորագույն գործոն է ոլորտի զարգացման հարցում»,- եզրափակեց Մանուկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս