Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 շենքի բակում տղամարդու դի կա:
Միացյալ Նահանգների Goldman Sachs բանկի փորձագետները կանխատեսում են ընթացիկ տարում ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8 տոկոսով աճ: Այդ մասին, ինչպես հայտնել է Axios լրատվական պոտալը, բանկն իր սպասարկյալներին ծանուցել է մարտի 14-ի երեկոյան։
«Ինձ համար նա միանշանակ փաշինյանական չէ, բայց փորձում է պղտոր ջրում ձուկ բռնել և մաքսիմալ օգտվելով իրավիճակից, որ իրենից ինչ-որ բան կախված է՝ որպես պառլամենտական ֆրակցիա, փորձում է կա՛մ ապահովել իր քաղաքական ապագան, կա՛մ մաքսիմալ օգուտներ քաղել այս անորոշ իրավիճակից: Ես համարյա թե համոզված եմ, որ, եթե այս պահին լինեն խորհրդարանական ընտրություններ, ինքն այլևս չի հայտնվելու խորհրդարանում, կամ, եթե հայտնվի, շատ քիչ տոկոսով: Այլևս երբեք «Լուսավոր Հայաստանը» 17 մանդատ չի ունենա Ազգային ժողովում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայաստանի տնտեսությունը ներկա դրությամբ գտնվում է բավական խորը անկման փուլում։ 2020թ. արդյունքներով տնտեսական անկումը կազմել է 7.5%, ինչը պահպանվել է նույնությամբ այս տարվա հունվար ամսվա արդյունքներով։ Սա, բնականաբար, մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ համաշխարհային տնտեսությունն արդեն իսկ դուրս է եկել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամից, և բազմաթիվ երկրներում դրական դինամիկա է արձանագրվել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) անցկացվել է պանելային քննարկում՝ «Ռուս-թուրքական հարաբերությունները 1921-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարում» խորագրով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իշխանամետ լրագրող Աբդուլքադիր Սելվին, հղում անելով Թուրքիայում սոցհարցում իրականացրած «Optimar» ընկերության տվյալներին, նշել է, թե այս պահին որոնք են Թուրքիայի օրակարգային խնդիրները։
«Արդյո՞ք պատերազմի ավարտից հետո շարունակում է նախատեսված մնալ, չեմ կարող ասել։ Նշեմ, որ 890 միլիոն դրամը պատերազմի 7-րդ օրը մերոնք վճարել են։ Չգիտեմ՝ հիմա կուլիսային վերաբաշխումներ պետբյուջեով նախատեսված գումարի հետ արե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ»,- ասաց նա։
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է մնալ զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի ցուցանիշով համաշխարհային առաջատարը, մինչդեռ զենքի գնման ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Սաուդյան Արաբիան:
Առցանց ձևաչափով մարտի 15-ին կայացել է Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների տարածաշրջանային 5-րդ և վերջին ժողովը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքը:
«Ես սա չեմ մեկնաբանելու, որովհետև անհեթեթությունը չափ ու սահման պետք է ունենա»,– Դանիել Իոաննիսյանը 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ոստիկանության նախկին աշխատակից Հայկ Սարգսյանի գրառմանը, թե՝ նոր ստեղծվող պարեկային ծառայությունում ներդրվել է «Անկեղծության թեստ», որում ոստիկանին հարցնում են՝ արդյոք նա ՄԱՍԱԺ կանի՞ տրանսվեստիտին: Ի դեպ, ըստ գրառման հեղինակի աղբյուրների պնդման, «այս ամենի հետևում կանգնած է բոլորին հայտնի սորոսական Դանիել Իոաննիսյանը»։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխարհաքաղաքականության մասին շարք է սկսում:
Միացյալ Նահանգները Ջո Բայդենի վարչակազմի օրոք իր արտաքին քաղաքականությունում կհենվի դիվանագիտության եւ ամբողջ աշխարհում դաշինքների ցանցի վրա եւ դրա հետ միաժամանակ կամրապանդի իր զինված ուժերը, որոնք նրա ուժի «հանգուցային աղբյուրն» են:
Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետև շրջափակման մեջ հայտնված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։
Ավստրիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռուդոլֆ Անշոբերը մարտի 15-ին հայտարարել է, որ Ավստրիայում սկսվել է համավարակի երրրորդ ալիքը:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ գերազանցել է Պելեին՝ դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը վերջին մեկ ամսում երեք անգամ այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ և հանդիպումներ ունեցել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ։
168.am-ի տեղեկություններով՝ ավելի քան 100 միլիոն դոլարը, որը «Հայաստան» հիմնադրամից փոխանցվել է ՀՀ բյուջե, պետք է ծախսվեր ռազմական նպատակներով՝ հաշվի առնելով, որ հիմնադրամը չի կարող զենք-զինամթերք գնել, սակայն այդ գումարը Պաշտպանության նախարարություն չի փոխանցվել, մնացել է կառավարության ղեկավարության մոտ և այլ նպատակների ծառայեցվել:
Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո մարտի 15-ին մեկնարկում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10.000 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանում երկար դադարից հետո կհնչի Յ.Ս. Բախի «Մագնիֆիկատը»:
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վարակի տարածման սպառնալիքի պատճառով մտադիր են 50% -ով սահմանափակել մարզասերների քանակը:
«Միջազգային էներգետիկայի գործակալությունը» հրապարակել է 2021թ․ զեկույցը։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ոլորտում վերջին շրջանում մեծ առաջընթաց է գրանցել։ Ներկա դրությամբ վերականգնվող էներգիայի պաշարները կազմում են ընդհանուր օգտագործվող էներգիայի ծավալի 44 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրությանը, այդ մասին բազմաթիվ անգամ ասել ենք, խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ հարց ենք մենք լուծում արտահերթ ընտրությունների միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
ԱԱԾ տնօերն Արմեն Աբազյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել «Իմ քայլի» պատգամավորների, նրանց ազգականների դեմ ծանրակշիռ կոմպրոմատներ ընդհուպ քրեական գործեր հարուցելու հիմքեր գտնելու համար:
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ռազմական դրությունն այսպես թե այնպես պետք է փոխվի, քանի որ իշխանությունը գնում է քաղաքական լուծումների, որոնց պարագայում ռազմական դրություն պարզապես չի կարող լինել։ Հետևաբար՝ երբ ավարտվեն քաղաքական կոնսուլտացիաները, կառավարությունը հանդես կգա այդ առաջարկությամբ։
«Մեր ուղարկածին խանութն ավելացնում էր ոչ ավել, քան 5 դրամ: Երեք հոգով մտնում են «Սիթի», ամեն մեկը մեկ արկղ ձու է վերցնում, և գնում կողքի փոքր խանութում վաճառում է 80 դրամով: Ի՞նչը վերահսկես»:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու հետ կապված ճնշման մասին: