Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարել են, որ կհենվեն դիվանագիտության և դաշինքների, բայց նաև ռազմական ուժի վրա

Միացյալ Նահանգները Ջո Բայդենի վարչակազմի օրոք իր արտաքին քաղաքականությունում կհենվի դիվանագիտության եւ ամբողջ աշխարհում դաշինքների ցանցի վրա եւ դրա հետ միաժամանակ կամրապանդի իր զինված ուժերը, որոնք նրա ուժի «հանգուցային աղբյուրն» են: Դա պնդում են ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլնկենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ մարտի 14-ին The Washington Post թերթում հրապարակված համատեղ հոդվածում։

«Մեր դաշինքներն այն են, ինչը մեր զինվորականներն անվանում են «ուժի մուլտիպլիկատորներ»: Նրանց հետ մենք կարող են հասնել շատ ավելի մեծ բանի, քան կարող ենք առանց նրանց: Աշխարհում ոչ մի երկիր չունի դաշինքների եւ գործընկերների այդպիսի ցանց, ինչպես մեր երկիրը: Վիթխարի ռազմավարական սխալ կլիներ նկատի չառնել այդ դաշինքները»,- կարծում են նախարարները:

«Ինչպես ասել է նախագահ (Ջո) Բայդենը, Միացյալ Նահանգներն առաջատար դեր կդրեւորի դիվանագիտության հաշվին, քանի որ դա այն մարտահրավերները հաղթահարելու առավել արդյունավետ եղանակն է, որոնք այսօր ծառացած են մեր հանդեպ (…)»,- նշել են նրանք: «Միենույն ժամանակ մենք կպահպանենք աշխարհում ամենահզոր զինված ուժերը, որովհետեւ դա մեր երկրի եւ (դաշնակիցների հետ:– ծանոթ. խմբ.) մեր կոլեկտիվ ուժի հանգուցային աղբյուրն է»,- գտնում են ԱՄՆ-ի երկու նախարարությունների ղեկավարները:

«Մենք ջանասիրությամբ կաշխատենեք մեր դաշինքների նորացման նպատակով եւ կհավաստիանանք, որ դրանք պիտանի են կատարելու իրենց խնդիրը. հաղթահարելու սպառնալիքները եւ օգտվելու մեր ժամանակի հնարավորություններից»,- հավելել են նրանք:

Երկու գերատեսչությունների ղեկավարները հոդվածը գրել են Ճապոնիա եւ Կորեայի Հանրապետություն իրենց ուղեւորության նախօրյակին: Նրանց խոսքով՝ որպես պետքարտուղար եւ պաշտպանության նախարար իրենց առաջին արտասահմանյան այցի համար իրենք ընտրել են այդ երկրներն այդ թվում այն պատճառով, որ «Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանն ավելի ու ավելի է վերածվում գլոբալ աշխարհաքաղաքականության կենտրոնի»: Նրանց խոսքով՝ այդ առանչությամբ ԱՄՆ-ի դաշինքները Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության հետ անվտանգության գրավական են Վաշինգտոնի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031