Ավստրիայում հայտարարել են երկրում համավարակի երրորդ ալիքն սկսվելու մասին
Ավստրիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռուդոլֆ Անշոբերը մարտի 15-ին հայտարարել է, որ Ավստրիայում սկսվել է համավարակի երրրորդ ալիքը:
«Ես Ավստրիայում այժմ տեսնում եմ երրրդ ալիքի սկիզբը: Այն շատ դեպքերում կա ամբողջ Եվրոպայում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշնան իրադրության (վարակի զանգվածային տարածում երկրորդ ալիքի ժամանակ) կրկնություն թույլ չտանք»,- հայտարարել է նախարարը Ավստրիայի O-1 ռադիոկայանի եթերում։
Նրա խոսքով՝ հիվանդացածների թվի անվերահսկելի աճից խուսափել անհրաժեշտ է նոր կորոնավիրուսի համար բնակիչների թեստավորում կազմակերպելու միջոցով առանձնապես այն տարածաշրջաններից մեկնելիս, որոնց վրա առանձապես խիստ ազդեցություն է գործել համավարակը: Ավստրիայում մարտին խիստ կարանտինի մեղմացման հետեւանքով կորոնավիրուսով վարակվածների օրական աճը մոտեցել էր 3 հազարի:
Փետրվարին այդ ցուցանիշը պահպանվել է 2 հազար դեպքերի նշագծում: Փետվրարի 8-ից Ավստրիայի իշխանությունները խիստ կարանտինի մեղմացման շրջանակում բացել են դպրոցները, առեւտրի ոլորտի օբյեկտները, թանգարանները, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունները՝ FFP2 տիպի դիմակների պարտադիր կրումով: Գեղեցկության սրահներ եւ դպրոցներ հաճախելու համար անհրաժեշտ է վաօրոք հանձնել կորոնավիրուսի թեստ: Զբոսաշրջության, սպորտի, մշակույթի եւ հասաակական սննդի բնագավառում սահմանափակումները մնում են ուժի մեջ: Ավստրիայում սովորական կարանտինը գործում է 2020 թվականի նոյեմբերի 3-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: