Ինդոնեզիան հրաժարվել է ձեռք բերել 11 բազմաֆունկցիոնալ ռուսաստանյան Սու-35 կորանիչներ եւ դրանց փոխարեն պլանավորում է ամերիկյան F-15EX կամ ֆրանսիական Rafale գնել: Այդ մասին, հաղորդել է երկրի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Ֆեջերա Պրասետիոն:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն այսօր ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների շուրջ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սակագնի բարձրացման հարցին, պարզաբանեց, որ էլեկտրաէներգիայի համակարգում սակագների վերանայման գործընթացը իրականացվում է յուրաքանչյուր տարի։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել առաջիկայում: Այս մասին օրերս հայտնել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել: Շատ մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել էր Չավուշօղլուն:
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:
Կորոնավիրուսի «հրեշավոր» ալիք է սկսվում ԱՄՆ-ում. հիվանդների թիվը կարող է գերազանցել այն տվյալները, որոնք գրանցվել են անցած դեկտեմբերին եւ հունվարին: Այդ մասին հայտարարել է սրտաբան, գենոմիկայի պրոֆեսոր եւ Սկրիպսի տրանսլյացիոն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էրիկ Տոպոլը: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում գրանցվել է հունվարից ի վեր կորոնավիրուսով հիվանդացածների ամենամեծ թիվը՝ 243619:
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Գավառ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի երդմնակալության եւ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը։
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, դեկտեմբերի 23-ին այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն:
Գրող, հրապարակախոս, Երևանի պատվավոր քաղաքացի Մերուժան Տեր-Գուլանյանի համար զարմանալի չէր այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանում։ Իշխող թիմի ավագանին անվստահություն հայտնեց Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ու նոր քաղաքապետ ընտրեց, իսկ հետո էլ հայտարարեց, թե երևանցիները նոր քաղաքապետ ունեն, մինչդեռ երևանցիները քաղաքապետ չեն ընտրել։
Ռուսաստանը կառուցողականորեն եւ արագ ձեւակերպել եւ ԱՄՆ եւ ՆԱՏՕ է ուղակել անվտանգության երաշխիքների՝ իր առաջարկությունները եւ պատրաստ է դրանք քննարկելու նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Այս տարվա հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա՝ արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փոխհատուցում կվճարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում հիշատակեց ՀՀ Նախագահի ինստիտուտի մասին՝ մասնավորապես նկատելով. «Գործող վարչախմբի հակաօրինական, հակասահմանադրական քայլերը տեղի են ունենում Սահմանադրության պահպանման ապահովմանը կոչված նախագահական ինստիտուտի վախվորած կեցվածքի, հանցավոր լռության, որոշ դեպքերում՝ համագործակցության պայմաններում»:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը:
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Բաքվում մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան առաջին էներգետիկ ֆորումին, որի ընթացքում երկու երկրների համագործակցության վերաբերյալ 5 առանձին համաձայնագիր է ստորագրվել:
Երբեք չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, չեմ կարդացել, լուրերին չեմ հետևել, եղել եմ քաղաքականության նկատմամբ բացարձակ անտարբեր քաղաքացի։ Բայց երբ հեղափոխությունից հետո ինձ առաջարկեցին առաջադրել իմ թեկնածությունը որպես ավագանու անդամ, միացա որպես անկուսակցական, որ թափառող կենդանիների ոլորտի տարիների իմ գիտելիքների ու փորձի շրջանակներում օգուտ տամ իմ քաղաքին։
Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ մշակում են բարձրտեխնոլոգիական սպառազինություն: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։
Եվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման:
Թուրքական մերձիշխանական կայքի վերլուծաբան Բեքիր Հազարն իր սունյակում գրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մեռած է, իսկ ապագայում կվերածնվի «Նոր ՆԱՏՕ»: Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Թուրքիան իր երկարաժամկետ ծրագրերով ներդրումներ է անում ապագայի մեջ և կարևոր քայլեր անում «Նոր ՆԱՏՕ»-ում «խոսք ասելու» իրավունք (գերակա դիրք:- խմբ.) ունենալու համար:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ, ինչի մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-25-ը գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Քիչ առաջ կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել երկու քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ բացատրելով հաստատության դերն ատելության խոսքի դեմ պայքարի գործում:
Հայկ Մամիջանյանը Վարդաշեն քրեակատարողականում տեսակցել է Գառնիկ Իսագուլյանին. ՈՒՂԻՂ:
Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո սկսված լարված իրավիճակը շարունակվում է: Այսօր վաղ առավոտից համայնքապետարանի դիմաց հավաքված էին ոստիկաններն ու համայնքի բնակիչները:
Ավելի վաղ տեղ
Ռուսաստանի տնտեսությունը համավարակի պայմաններում ավելի մոբիլիզացված եւ պատրաստ եղավ շոկերի նկատմամբ, քան շատ այլ պետություններում:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: