ՌԴ-ն պատրաստ է քննարկելու անվտանգության երաշխիքների հարցերն այդ թվում ԵԱՀԿ-ի հարթակում. Պուտին
Ռուսաստանը կառուցողականորեն եւ արագ ձեւակերպել եւ ԱՄՆ եւ ՆԱՏՕ է ուղակել անվտանգության երաշխիքների՝ իր առաջարկությունները եւ պատրաստ է դրանք քննարկելու նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակում:
Դեկտեմբերի 23-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսում։ «(ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենի հետ մեր համաձայնությունների առիթով: Ես արդեն ասել եմ՝ այդ նա է առաջարկել նշանակել պաշտոնական ներկայացուցիչների՝ քննակելու համար ռազմավարական կայունության հարցերը, ներառյալ նաեւ մեր մտահոգությունները՝ կապված Ուկրաինայի կողմից սպառնալիքի աճման հետ»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:
«Նա առաջարկեց, մենք պատասխանեցինք, իմ կարծիքով, շատ կառուցողականորեն եւ արագ,- ընդգծել է Պուտինը:- Ես նան, ի դեպ, բանակցությունների ընթացքում ասացի. ես ձեզ խոստանում եմ, մոտ ժամանակներս կուղարկենք մեր առաջարկությունները: Եվ մենք արեցինք դա, ուղարկեցինք թե՛ ԱՄՆ եւ թե՛ ՆԱՏՕ: Մեք պատրաստ ենք նաեւ ԵԱՀԿ-ի հարթակում քննարկելու դա»: Պուտինն ակնկալում է որ անվտանգության երաշխիքների շուրջը բանակցությունները կսկսվեն 2022 թվականի հունվարի առաջին օրերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: