Գիտնականը նախազգուշացրել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի «հրեշավոր» ալիքի մասին
Կորոնավիրուսի «հրեշավոր» ալիք է սկսվում ԱՄՆ-ում. հիվանդների թիվը կարող է գերազանցել այն տվյալները, որոնք գրանցվել են անցած դեկտեմբերին եւ հունվարին: Այդ մասին հայտարարել է սրտաբան, գենոմիկայի պրոֆեսոր եւ Սկրիպսի տրանսլյացիոն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էրիկ Տոպոլը: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում գրանցվել է հունվարից ի վեր կորոնավիրուսով հիվանդացածների ամենամեծ թիվը՝ 243619:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը գերիշխող է դարձել երկրում:
«Ընթանում է հիվանդությունների նոր հրեշավոր ալիք, որը կգերազանցի անցյալ տարվա դեկտեմբերի եւ հունվարի ցուցանիշները: Մենք կախված ենք մեր «իմունային պատից» (պատվաստանյութերից եւ կորոնավիրուսով հիվանդանալուց հետո ձեռք բերած իմունիտետից)՝ օմիկրոնի հարվածից պաշտպանվելու համար: Այսօր ավելի քան 2000 մահը պայմանավորված է դելտայով»,- Տոպոլը գրում է Twitter-ում:
Ավելի վաղ գիտնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացառում է համավարակի վտանգը, մտածելով, որ ինքը տրամադիր չի լինի այն բանին, ինչ տեղի է ունենում Եվրոպայում: Տոպոլն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը չափազանց ուշ է անցնում կորոնավիրուսի դեմ ռեալ գործողությունների:
Գիտնականը քանիցս կոչ է արել ԱՄՆ-ի կառավարությանը՝ առաջ շարժվել պատվաստման եւ կրկնապատվաստման, պատվաստանյութի բուստերային չափաբաժնի ներարկման եւ սահմանափակող միջոցների ուժեղացման հարցում:
Հոփքինսի տեղեկատվության համաձայն, համավարակի այս ողջ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 51 միլիոն մարդ, մահացել՝ 810.000–ից ավելի ախտահարված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: